Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված հիվանդության պատճառով «Բարսելոնայի» գլխավոր մարզչի՝ պաշտոնից Տիտո Վիլանովայի հրաժարական տալու հետ:
«Ռեալը» իր սերն է հայտնում Տիտո Վիլանովային, ինչպես նաեւ միասնական ու համերաշխ է նրա ընտանիքի, ընկերների եւ «Բարսելոնայի» հետ», – ասված է Արքայական ակումբի պաշտոնական հայտարարությունում:
Իր հերթին կատալոնյան ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը հրավիրված արտահերթ ասուլիսում լրագրողներին հորդորել է Վիլանովայի հետ կապված թեմաներում կոռեկտ ու զուսպ լինել: «Վիլանովայի անալիզներից պարզվել է, որ նա բուժումը շարունակելու եւ հիվանդությունը վերահսկելու հնարավորություն ունի, իսկ դա անհամատեղելի է գլխավոր մարզչի պաշտոնի հետ», – հայտարարել է Ռոսսելը:
Հիշեցնենք, որ Վիլանովան «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում 2012 թվականի մարտին փոխարինել էր Խոսեպ Գվարդիոլային, իսկ դեկտեմբերին ժամանակավորապես թողել պաշտոնը: 44-ամյա մասնագետը չարորակ ուռուցքը հետացնելու նպատակով երկու անգամ վիրահատվել է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ