Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, թե դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ տեղեկացրին, որ դերասանը թունավորվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն էլ գնալով կայունանում է:
«Առավոտը» նշանավոր արտիստին ցանկանում է շուտափույթ ապաքինում՝ ակնկալելով նոր հանդիպումներ իր սիրելի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում եւ էկրանին: Սերիալասեր հեռուստադիտողներին էլ անհանգստացնում էր՝ ի՞նչ է լինելու գնդապետի հետ (նկատի ունեին «Հարազատ թշնամին» սերիալը): Ոմանք փորձում էին նույնիսկ իրենց լուծումը տալ գնդապետի հետագա ճակատագրին:
Ս. Դ.
«Առավոտ» օրաթերթ