Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչ թե գործածարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել». Բաբկեն Պիպոյան

Հուլիս 20,2013 11:46

«Վարորդները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ուղեւորների հանդեպ: Ճիշտ է վատ է իրականությունը, բայց հնարավոր է միջոցներ կիրառել 150 դրամ չվճարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի թանկացման պատճառների ուռճացման ու նոր բացահայտված մանրամասների մասին նշեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով պետք է խաղալ այն տեղեկատվության վրա, որը տվել է քաղաքապետարանը. «Մենք ոչ թե գործածարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել, սա աբսուրդ է: Հարկերը վճարում է ՀՀ քաղաքացին, Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճածված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին՝ 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է»:

«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանի խոսքով, իրենց նախաձեռնությունը պատրաստել է հանրային կուպոններ՝ թղթից, որի վրա գրված է 50 դրամ. «Մեր նախաձեռնությունն ուղղված չէ վարորդին, այն ինչ որ արվում է` արվում է եւ վարորդի եւ հասարակության դեմ, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Մեր վարորդները մեծամասամբ կիրթ եւ հասկացող մարդիկ են: Իր գծատիրոջը վարորդը կտանի եւ ցույց կտա, որ հասարակությունը հրաժարվում է վճար կատարելուց»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031