Գնաճը հասավ Երեւանի երթուղայիններին, որոնք կթանկանան 50 տոկոսով: Հարյուրի փոխարեն՝ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 150 դրամ: 50 տոկոս թանկացումը հարցեր է առաջացնում, այն դեպքում, երբ լիցքավորվող գազը թանկացել է 15 տոկոսով: Ընդ որում, այստեղ էլ կան հարցեր, գրում է 1in.am-ը:
Գլխավոր խնդիրը հենց այն է, որ նրանք, ովքեր կայացնում են որոշումներ պետական կամ հասարակական կարգի մասին, հանդիսանում են տնտեսվարողներ, կամ նրանց թայֆայակիցներ, կուսակիցներ, խմբակիցներ եւ, բնականաբար, իրենց յուրայիններին չեն մղի բանկային տոկոսների: Ինչո՞ւ մղել, եթե հնարավոր է ամեն հարց լուծել ժողովրդի հաշվին եւ շարունակել գերշահույթներ ստանալ: Հատկապես, երբ ժողովուրդն ամեն ինչ ընդունում է գրեթե լուռ բողոքով, իսկ քաղաքական ուժերից ոչ մեկն էլ չի պատրաստվում սոցիալական բողոքի նախաձեռնող եւ առաջնորդող դառնալ:
Հոդվածն ամբողջությամբ` 1in.am-ում