Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է, որ Երեւան – Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 32 LU 264 պետհամարանիշով (վարորդ՝ Արշակ Սիմոնյան, ծնվ.1955թ.) եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 71 MM 007 պետհամարանիշով (վարորդ՝ Ռոման Մուրադյան, ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչից Ա. Սիմոնյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ Գոհար Սիմոնյանը (ծնվ.1964թ.), Նորայր Սիմոնյանը (ծնվ.1989թ.),«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Մուրադյանը, ուղեւոր Մարտին Ավետիսյանը (ծնվ.1988թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, ով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հանել են Ա. Սիմոնյանի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: