ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել շխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը:
Նախարարությունը տեղեկացնում է, որ հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած 10 սայլակավոր հաշմանդամի: Հարցազրույցի ընթացքում բացահայտվեցին հաշմանդամների նախասիրությունները եւ աշխատանքային հմտությունները: Նրանց շարքերում կային տարբեր մարզաձեւերի չեմպիոններ, ստեղծագործ անհատներ` երաժշտության, գրականության եւ ձեռագործության ասպարեզում:
Հանձնաժողովը, քննարկման արդյունքում համաձայնության եկավ՝ նրանց բոլորին հնարավորություն տալ անցնելու հաջորդ փուլ, որն էլ ներառում է հատուկ ուսուցում, մասնագիտական հմտությունների դասընթացներ, ինչպես նաեւ փորձաշրջան նախարարությունում:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին մեկ անգամ եւս հիշեցվեց, որ ԱԻՆ-ը ճգնաժամային կառավարման կենտրոններ է ստեղծում նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերում, ու այդ մարզերի Ճգնաժամային կառավարման կենտրոնների թափուր հաստիքները զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել նաեւ հաշմանդամների համար:
Կարդացեք նաև
Որոշվեց՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հիմնահարցերի» թեմատիկ խմբում քննարկել ԱԻՆ առաջարկը հանրապետության մյուս նախարարություն-գերատեսչություններին՝ պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ապահովման, ինչպես նաեւ, ընդհանրապես, ազատ տեղաշարժի հնարավորության համար:
ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայումս 15 մարդ աշխատում է, շարունակվում է նոր աշխատակիցների ընտրությունը: