Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ գծի փողը 150 դրամ ուղեվարձի դեպքում զգալիորեն ավելանա

Հուլիս 20,2013 10:15
ertuxayin

Երթուղայինի բիզնեսը ներկայացվում է այնպես, իբր գործատուն ֆիքսված աշխատավարձ է տալիս վարորդներին եւ տնօրինում հասույթը՝ ռիսկը վերցնելով իր վրա։ Մինչդեռ իրականում բոլորովին այլ պատկեր է. վարորդն ինքն է տնօրինում հասույթը, ինքն իրեն աշխատավարձ է վճարում այդ հասույթից եւ գործատիրոջը տալիս «գծի փող»։ Այսինքն՝ վարորդն, ըստ էության, ինքնազբաղված է։ Իսկ գծի տերն ունի ֆիքսված եկամուտ, գրում է «168 ժամը»։

 

Ըստ թերթի, մեկ մեքենայից ստացվող գծի փողն ամսական 320 հազար դրամ է, իսկ ծախսը՝ 280 հազար դրամ։ Այսինքն՝ գծատերն աշխատում է ֆիքսված ու մեծ շահույթով։ Ռիսկն ու ծանրությունը վարորդի վրա է։ Սակայն այս պատկերը չի կարող պաշտոնապես ներկայացվել։ Խանգարում է «գծի փողը», որը, պարզ է, պաշտոնական հաշվարկում ցույց տալ չեն կարող։ Սակայն այն ուղեվարձի վրա ազդող ամենակարեւոր գործոնն է։ Չի բացառվում, որ գծի փողը 150 դրամ ուղեվարձի դեպքում զգալիորեն ավելանա։ Իսկ ամենակարեւոր հարցը հետեւյալն է. մի՞թե համապատասխան պաշտոնյաներն այս ամենը չգիտեն։ Իհա՛րկե գիտեն։ Իսկ ինչո՞ւ են ստանձնում այս վատ բեմադրության գլխավոր դերը։ Չէ՞ որ նորմալ երկրներում պետությունը նման դեպքերում կանգնում է սպառողների կողքին եւ մանրամասն հիմնավորում պահանջում տնտեսվարողից։ Իսկ մեզանում իշխանությունը ստանձնել է գծի տերերի իրավաբանի դերը։ Այդպես է, որովհետեւ այս բիզնեսում պատահական մարդիկ չկան։ Բիզնեսի տերերը նույն իշխանություններն են եւ սպասարկում են իրենց սեփական շահերը՝ միջնորդավորված ձեւով։

 

Հոդվածն ամբողջությամբ` «168 ժամում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031