Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի պատկան մարմինները պիտի գնահատական տային այդ փաստին

Հուլիս 20,2013 10:08

Հասարակությունը շատ հուզական արձագանքեց տեղի ունեցածին, եւ դա մասամբ պայմանավորված էր վերջին շրջանում տեղի ունեցած բացասական զարգացումներով՝ մեզ համար կենսական այնպիսի հարցերում, ինչպես, օրինակ, գազի թանկացումը եւ Ռուսաստանի կողմից 1 միլիարդ դոլարի ժամանակակից հարձակողական զենքի մատակարարումը Ադրբեջանին, ինչը հասկանալի անհանգստություն առաջացրեց մարդկանց շրջանում, Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մատույցներում ՀՀ քաղաքացի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ`18 մարդու կյանք խլած վթարի մասին խոսելով, «Հայոց աշխարհ» թերթին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը։

Ըստ նրա «Որոշ չափով ծանոթ լինելով ռուս քաղքենու մտածելակերպին, կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ, նրանց համար շատ սովորական մի բան էր, առավել եւս՝ հաշվի առնելով միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքը։

Այսինքն՝ ցանկության դեպքում դժվար չէ բացատրություններ գտնել ե՛ւ այս կողմի, ե՛ւ այն կողմի հուզական արձագանքի համար։ Բայց նժարի վրա դրված է շատ ավելի կարեւոր մի բան՝ հայ-ռուսական փոխհարաբերությունները, որոնք սերտորեն առնչվում են մեր ազգային, պետական անվտանգության խնդիրներին:  Առաջին հերթին՝ երկու երկրների իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակական կարծիքը ձեւավորվում է կոնկրետ դեպքերի, փաստերի հիման վրա, եւ եթե այդպիսի դժբախտ պատահար էր եղել, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի իշխանությունները շատ արագ պետք է արձագանքեին եւ համարժեք գնահատական տային տեղի ունեցածին, որպեսզի կրքերը չշիկանային։    Եթե ինչ-որ անբարեխիղճ պաշտոնյա թերացել էր իր պարտականություններում, մարդուն այդ վիճակում տարել-հասցրել դատարան, այն էլ՝ կանացի խալաթով, ապա ոչ թե բլոգերները կամ հեռուստատեսային թոք-շոուի մասնակիցները, այլ նախեւառաջ Ռուսաստանի պատկան մարմինները պիտի գնահատական տային այդ փաստին։
Երկրորդ՝ պետք է Հայաստանի իշխանությունների կողմից լիներ համապատասխան հայտարարություն, ինչը տեղի չունեցավ՝ արձագանքը եղավ միայն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, եւ շատ ճիշտ կլիներ, որ պարոն Լուկինը արագ արձագանքեր դրան»:

 

Հրապարակումն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031