Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Discovery. «Խաղողը ծնվել է Վրաստանի տարածքում, իսկ ծիրանը՝ հայտնի չէ»

Հուլիս 19,2013 21:42

Թեպետ շատերը կարծում են, որ Ծիրանն առաջին անգամ աճեցրել են այն տարածքում, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, սակայն ծիրանի ծագումը պատմությանը հայտնի չէ: Ասվում է «Դիսքավերի» հեռուստակայանի կայքում՝ նշելով, որ Արևմուտքում ծիրան սկսել են աճեցնել առաջինը Իսպանիայում, իսկ հռոմեացի զորավար Լուցիուս Լուկուլուսը առաջինն էր, որ ծիրանենին տարավ Հռոմ:  Թեև Գառնիում պեղումների ժամանակ հայտնաբերվել է բրոնզե դարի ժամանակաշրջանի ծիրանենու սերմեր (խմբ.):

Իսկ ահա խաղողի և գինեգործության ամենահին՝ 8000 տարվա հետքերը հայտնաբերվել են այժմյան Վրաստանի տարածքում, պնդում է բնության գծով հեղինակավոր լրատվականը՝ հավանաբար շփոթելով Արենիում հայտնաբերված խաղողի կորիզների ու հնձանի հետ, որն ամենևին Վրաստանի տարածքում չէ, և այս իմաստով հայտնաբերվածների մեջ դեռևս ամենահինն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031