Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունենում հանցագործություն». Արթուր Սաքունց

Հուլիս 19,2013 21:16

«Առողջական խնդիրներով զորակոչելը եւ զինվորական ծառայության պարտադրելը համարվում է արժանապատվությունը նվաստացնող  վերաբերմունք, որն արտահայտվում է թե’ իրավական մակարդակում, եւ թե’ կոնկրետ պրակտիկայով: Ելնելով մեր ունեցած տեղեկություններից, կարող եմ ասել, որ ոչ սահմանադրական հարաբերությունների եւ մահացածության զգալի մասը պայմանավորված է նրանով, որ կապվում են այն մարդկանց հետ, որոնք ունեն առողջական խնդիրներ: Պաշտպանության գերատեսչության կողմից ծառայողական քննության մեջ ուղղակիորեն նշվում է` հրամանատարներին պատշաճ պետք է սովորեցնել, որպեսզի նրանք կարողանան զբաղվել առողջական խնդիրներ ունեցող ծառայողների խնդիրների հետ: Այսինքն, ինքը ծառայողական քննությամբ ամրագրում է, որ առողջական խնդիրներով զինծառայողներ գոյություն ունեն բանակում»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոն»-ում «Զորակոչիկների իրավունքների վիճակը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խնդիրները» թեմայի շրջանակներում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, հավելելով, որ հանրային լսումների ժամանակ իրենց կողմից դրված պահանջը, որ հիվանդությունների թե’ ցանկը, եւ թե’ զորակոչի անցկացման ընթացակարգը պետք է սահմանվի օրենքով եւ ոչ թե պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրմանով`դառնում է կենսական անհրաժեշտություն:

«Գերատեսչությունն իր շահերից ելնելով կարող է այնպիսի հրաման ընդունել` բավարարելով իր գերատեսչության շահերը, բայց այս դեպքում մենք գործ ունենք մարդու իրավունքների լուրջ մարտահրավերների հետ»,- ասաց նա, ընդգծելով, որ զորակոչի ենթարկելը ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում է, քանի որ անձը զրկվում է որոշակի ազատություններից, հետեւաբար սա չի կարող  կարգավորվել գերատեսչական նորմերի փաստաթղթով, այն միայն պետք է լինի օրենքի ուժով: «Տեղի է ունենում հանցագործություն: Մարդու իրավունքների սահմանափակումն իրականացվում է ոչ թե օրենքով,  այլ նույն գերատեսչության ղեկավարի հրամանով, որի հետ քաղաքացին առնչվում է: Բժշկական զննության փաստաթղթերում գոյություն ունեն  ակնհայտ կեղծիքներ եւ եթե պաշտպանության գերատեսչությունը հետամուտ է եւ հետևողական եւ  կամք ունի այդ թերությունները բացահայտելու, թող  զորակոչի ենթարկված, զորակոչիկների փաստաթղթերի ստուգման նպատակով ստեղծի անկախ հանձնաժողով»,- ասաց Սաքունցը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031