«Հայաստանում վերջին քսաներկու տարիներին միայն անվանափոխմամբ տարբերվող, իրականում անհեռատես, անարդյունավետ տարվող արտաքին եւ ներքին քաղաքականությամբ, գործելաոճով, կնքած պայմանագրերով, իրականացված ֆինանսատնտեսական գործունեությամբ, մեկը մյուսից «կատարելագործված ազատ, արդար, թափանցիկ» անցկացված ընտրություններով միմյանցից համարյա չտարբերվող իշխանությունները սեփականաշնորհման անվան տակ թալանել ու սնանկացրել են երկիրը»,-այսօր այս մասին Թեքեյան կենտրոնում հրավիրված ժողովի ընթացքում ասաց Հայաստանի Սովետական սպաների միության Հ/Կ նախագահ` Աշոտ Պապյանը, կոչ անելով ներկաներին ու առհասարակ հայությանը բռնել եվրասիական ճանապարհը, հրաժարվելով Եվրամիությունից:
Վերջինս սկսեց ակտիվորեն գովերգել Ռուսաստանն ու ռուսական իշխանություններին` շեշտելով, որ մենք Ռուսաստանից բացի այլ «սրտացավ» ընկեր ու բարեկամ չունենք, որ սխալ են հակառուսական այն տրամադրությունները, որ այս օրերին ակտիվացել են Հայաստանում. «Բոլորի նպատակն է՝ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում»,-ասաց նա, քննադատաբար մոտենալով Եվրամիությանն ու եվրոպական արժեքներին. «Եվրասիական Միության» նախագիծը մենք դիտում ենք որպես հնարավորություն, որը թույլ կտա ձերբազատվել մեզ պարտադրված արեւմտյան կեղծ, հանդուրժողական արժեհամակարգից»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
«Համանվագ» գրական-երաժշտական կենտրոնի նախագահ Անահիտ Սարգսյանն իր ելույթում պաթոսով հիշեցրեց հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին եւ կոչ արեց մերժել Եվրոմիության հետ կապված ցանկացած գործընթաց:
Ցերեկույթին ներկա էին մի խումբ տարեց կոմունիստներ, ովքեր ունկնդրեցին վերջիններիս պաթոսով ելույթները, որից հետո եղավ հարց ու պատասխան:
Դեպի «Եվրասիական միություն» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին առաջարկում են նախաձեռնել ու անցկացնել հանրաքվե, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի եւ ընտրի դառնալ Եվրասիական թե Եվրամիության անդամ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Մի հատ պատմությունը վերանայեք ու տեսեք թե ռուսը մեզ է օգուտ տվել թե թուրքին