Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության առաջին կիսամյակի աշխատանքներն ամփոփող նիստի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի բանակն աշխարհում ուժեղագույններից մեկն է. հաղորդում է contact.az-ը:
Ալիեւն ասել է, թե առաջին կիսամյակում Ադրբեջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից էր ռազմական շքերթը, որն էլ ցույց տվեց Ադրբեջանի բանակի հզորությունը: Միաժամանակ, նրա խոսքով՝ ռազմական շքերթը մեծ անհանգստություն է պատճառել Հայաստանին․ «Գիտեմ, որ հիստերիան, խուճապը եւ վախի զգացումը՝ շքերթից հետո մինչեւ հիմա չեն անցել»:
Ըստ նրա՝ ցուցադրված տեխնիկան կրկին վկայեց այն մասին, որ Ադրբեջանի բանակը աշխարհի ուժեղագույններից է. «Ձեռք բերված տեխնիկայի միջոցով հնարավոր կլինի վերացնել թշնամական ցանկացած կետ: Ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ մեր ռազմական հզորությունը հանգուցային դեր է ունենալու՝ քաղաքական եւ դիվանագիտական ջանքերին զուգահեռ»,- ավելացրել է Ալիեւը՝ հավաստիացնելով, որ իրենք չեն դադարելու մեծացնել Ադրբեջանի ռազմական հզորությունը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր էս ներվային վիճակը իբր քիչ է, էս ոչխարն էլ իրեն է գցում ոտաց տակ : Հաստատ սատկելն եկել է:
Գիտեմ մի հատ էլ մռութին ուտելու է նոր հանգստանա: