Ժամեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Նախ, ուզում եմ երկու խոսք ասել վերջին իրադարձությունների՝ Հրաչ Հարությունյանի դեպքի և տրանսպորտի գնի թանկացման մասին: Ծրագրերում իհարկե կանդրադառնամ, բայց այս պահին պետք է մի երկու բան ասեմ: Հրաչ Հարությունյանի պես հայ Մոսկվաներում հազարներով կան, էդ ինչի խառնվեցիք իրար, մարդը մարդ ա քցել ավտոյի տակ թող գնա նստի, պետությունը ինչ անի, նախագահը կապ չունի այդ դեպքի հետ: Համ էլ ինչքան տենց մարդ ավելի շատ գնա Հայաստանից Ռուսաստան, էդքան մեր երկրին լավ: Տրանսպորտի գնի թանգացման հետ կապված, ես շատ եմ Եվրոպա լինում, ու ամեն տեղ տրանսպորտը թանգ ա, նենց որ ճիշտ ա որ Երևանում էլ են թանգացնում, ինչ եք խառնվել իրար: Մարդ եթե 150 դրամ չունի տրանսպորտ նստի, բա էլ ինքն ո՞ւմ ա պետք։ Կարող ա կոպիտ եմ ասում, բայց ճիշտ ա»:
Այս տեքստի հետ կապված Ռաֆայելի ֆեյսբուքյան էջում եւ առցանց լրատվամիջոցներում տեղադրված տեքսի տակ հայհոյանքների տարափ սկսվեց: Սակայն քիչ առաջ իրական Ռաֆայել Հովաննիսյան օգտատերը բացատրություն տվեց այդ մասին, իր էջում գրելով, որ իր անունից ուրիշն է նման տեքստ տարածել, իսկ ինքն այս պահին գտնվում է Գերմանիայում, նկարահանումների է, բայց, «որ եկա գտա, ով է գրում տարածում, կենթարկեմ համապատասխան ծաղրուծանակի, իսկ թե ինչ կանեմ իրականում`մնում է միայն ենթադրել…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ