Սույն թվականի հուլիսի 15-ից ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգականության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Արուճ գյուղում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Որի նպատակն է` ուսանող-վարպետներին հաղորդել գիտելիքներ վերականգնման համար կիրառվող շաղախի պատրաստման, մշակման նաև քարե կառուցվածքների մաքրման, ամրակայման և պահպանման տեխնոլոգիաների վերաբերյալ: 2011 թվականից սկսած «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգման ասպարեզում» ծրագրի շրջանակներում անց են կացվել թանգարանագիտության, հուշարձանների կատալոգացման դասընթացներ:
Մասնագետներից Ստեֆանո Վոլտան արդեն քսանվեց տարի է, ինչ զբաղվում է քարի վերականգման գործով: Հայաստանում վերականգնել է մի քանի հուշակոթողներ: Նրա ձեռքին է պատկանում նաև Մարմարաշենի եկեղեցու վերկանգնումը, որի աշխատանքները տևել են 3 տարի:
Նախագծի ղեկավար Գայանե Կազատիի պապիկը դեռ 1967 թվականին զբաղվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքով.
«Մեր գաղափարը վերականգնել է, ոչ թե վերանորոգելը: Մենք, առանց որմնանկարները վնասելու, ուղղարկում ենք քարի փորձանմուշները, որոնց հետազոտությամբ զբաղվում են իտալական երեք համալսարաններ»:
Վարպետ Սոսը չնայած՝ տասնհինգ տարուց ավելի զբաղվում է այս գործով, մասնակցում է դասընթացներին. «Շատ հետաքրքիր է աշխատել իրենց հետ. նրանք շատ նուրբ ու ճիշտ ձևով են կատարում բոլոր աշխատանքները: Մենք հիմնականում սովորում ենք, չնայած շատ է լինում նաև փորձի փոխանակում»:
Ապագայում ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև հնագիտական իրերի, կտավի, խեցեղենի վերականգնման դասընթացներ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ