Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հրաչյա Հարությունյանին հնարավոր է տեղափոխել Հայաստան եւ դա պետք է արվի օր առաջ»

Հուլիս 19,2013 18:20

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի դեպքին եւ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անեինք մենք, որ չարեցինք նրան օգնելու համար, բացի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի Մոսկվա կատարած այցից՝ ասաց. «Միայն դա չէ: Որքանով ես տեղյակ եմ, իրեն այցելեցին մեր դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանը հանդիպեց իրենց արտգործնախարարի հետ, դեսպանը խոսեց եւ այլն: Պետք է նշանակություն չտալ Կարեն Անդրեասյանի նամակին, այսպիսի վիճակում այդ անձնավորության համար մեկ այցելությունը, մեկ լուրը արժե մի կյանք: Իսկ հիմա, ես կարծում եմ, Հրաչյա Հարությունյանի պաշտպանության խնդիր է դրված»:

Արժե՞ արդյոք, որ Հարությունյանի ընտանիքը մեկնի Մոսկվա. «Կարծում եմ մեկ հոգի գնա հականալի է, բայց ընտանյոք հանդերձ գնալը շատ զգացմունքային է, մեկ է, իրենք ոչինչ չեն կարողանալու անել, բացի այդ, հիմա նրա վիճակը լավ է, ես այստեղ կարեւորում եմ, թե ինչպես կընթանա դատավարությունը»:

Մեր հաջորդ հարցին էլ՝ կհաջողվի նրան տեղափոխել Հայաստան, թե ոչ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես այսօր կարդացի, որ տեղափոխումը հնարավոր է միայն դատավճռից հետո, այդպիսի դեպքերում, պրակտիկան դա է ցույց տալիս, որ դատավարությունը պետք է գնա այնտեղ, որտեղ դեպքը կատարվել է, բայց ընդհանուր առմամբ, արտահանձնումը` տեղափոխումն է հենց դատական գործընթացի ժամանակ, եւ ես կարծում եմ, որ դա պետք է արվի օր առաջ: Այ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել: Բացի այդ, համոզված եմ, մեծ է դերը մեր հայ համայնքի, լավ կլիներ, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ համայնքը ավելի շատ ուշադրություն դարձնեին տուժածների վրա: Իսկ այն անպատկառ լրագրողը մեզ դրեց լրիվ մի ուրիշ վիճակի մեջ, բոլորս լարվեցինք…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031