Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հանկարծ Սերժի նկարը խալաթով տեսան՝ ահաբեկվեցին» (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 18:08

«ՀՀԿ-ն բաժանվել է, հոտ է ընկել մեջները: Էն, որ կկուն մեղավոր է փնտրում ուրիշ տեղեր՝ բնից է գալիս, իրենի՛ց է հոտը: Հոտը Հայաստանից չի, հոտը Հայաստանի իշխանությունից է»,- այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի ավանդական բողոքի ակցիային իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են արդար վճիռ ՀԱԿ ակտիվիստների համար եւ ազատություն Տիգրան Առաքելյանին:

Ակցիայի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններից մեկը գողացել էր Սերժ Սարգսյանի նկարով ցուցապաստառներից մեկը, որտեղ նա պատկերված էր ծաղկավոր կանացի խալաթով:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Այս նկարը Պուտինի նկարով ամեն տեղ կա, մեկի մտքով չի անցնում մի բան ասել: Ինչո՞ւ չեք խոսում, հանկարծ Սերժի նկարը խալաթով տեսան ու ահաբեկվեցին: Այ քեզ բան: Իսկ որեւէ մեկը չի՞ մտածել, որ այս նկարում պատկերված մարդը այս երկրի արտագաղթի պատասխանատուն է, որեւէ մեկդ չեք մտածում, պարո՛ն ոստիկաններ, գնացեք տեսեք, որ այս օրը հազար հոգի Հայաստանից գնում է, օրը հազար հոգի հեռանում է: Հայաստանը կործանվում է, ո՞ւմ եք պաշտպանում: Ոստիկանությունը այսօր այլ գործ չունի՞ բացի քաղաքական պայքար տանելուց: Լիսկայի ու Վարդանիկի հարցերը լուծեք: Դեռ ինչքա՞ն մարդ պետք է ծեծեն, որ ձեր դուխները հերիքի մի բան անեք: Դուխներդ հերիքելու է: Նկար եք փախցնո՞ւմ: Մենք անելու ենք այն, ինչ օրենքի սահմաններում է, մենք երբեք ապօրինի բան չենք արել, թեպետ ձեզ ասեմ` այս մարդկանց պատժելը ուղղակի ուշանում է: Շուտ պետք է անեինք: Մենք այնքան խելոք ենք, այնքան քաղաքակիրթ ենք, որ նրանք մեզ են ուզում կաշկանդել, մարդկանց ֆիզիկապես ոչնչացնում են, Հայաստանը ֆիզիկապես դատարկում են, դա մեղք չէ, հանցագործներին հովանավորում են` մեղք չէ, գողերը խորհրդարանում են` մեղք չէ, վարչապետը գող է` մեղք չէ: Ոչ ոք ոչինչ չի տեսնում, ոստիկանությունն ու դատախազությունը կուրացել են մեծ հանցագործությունների նկատմամբ, հասարակ մարդուն է եկել կպել, հասարակ քաղաքացուն է կպել: Այդպիսի իշխանություն չի լինում, այդպիսի ոստիկանություն չի լինում»:

Արամ Մանուկյանը հավաքվածներին վստահեցրեց, որ մարդիկ կարող են պոկվել այս իշխանություններից, որ այս գարշահոտն ու գաղջությունն այստեղից դուրս գան. «Փառք Աստծո, իրենք օգնելու են մեզ, կտեսնեք: Իրենք արդեն այդ ճանապարհին են: Թող մի քիչ ուտեն, մի քիչ արագ ուտեն, մի քիչ արագ ոչնչանան, որ ժողովուրդը շունչ քաշի, որ արտագաղթի փոխարեն հիմա էլ ներգաղթ սկսի անել: Ժողովուրդ ջան, դուխներդ տեղը: Հանցագործ են , անցողիկ են, անաստված են, անօրեն են, անօրենն ու անաստվածը տեղ չունի այս երկրում: Կարա մի քիչ դիմանա, բայց երկար չի դիմանալու»:

Նա կոչ արեց հավաքվածներին «դուխով լինել». «Հայաստանի ժողովուրդն ազատ է, որն ինքն իր իրավունքների համար պայքարում է, նվիրված է, որովհետեւ գիտի՝ արդար գործ է անում: Մենք արդար գործ ենք անում, մեր գործը հաղթելու է, էս ոչնչությունները գնալու են: Ապրեք, հալալ ա մեզ, հալալ ա բոլորիդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Տարիներ առաջ Արամ Մանուկյանի մասին լավն էի մտածում, սակայն վաղուց …..

    • Tigran says:

      Արմեն ինձ թվում է, ոչ թե համեստությունից ես բազմակետ դրել, իբր վատ բաներ չես ուզում ասել այլ ասելիք չունենալուց:
      Զգուշ եղիր դու համարյա անթերի մարդու մասին ես խոսում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031