Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ եմ արել, ձեր աչքն էլ եմ հանել»,- բժիշկներին եւ ոստիկաններին ասել է իրեն վնասած կինը

Հուլիս 19,2013 17:53

Հուլիսի 19-ին , 15-ն անց 20-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բերդավան գյուղի բնակչուհի, 1971թ. ծնված Ն. Ա.-ն : Ածելիով իր ձախ նախաբազկի շրջանում կտրվածքներ արած բերդավանցուն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ժամը 17-ի սահմաններում նա հիվանդանոցից դուրս է գրվել:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ 32-ամյա չամուսնացած կինը եղել է ալկոհոլային հարբածության, գրեթե անգիտակից վիճակում:

«Լավ եմ արել, ձեր աչքն էլ եմ հանել»,- բժիշկներին եւ ոստիկաններին ասել է իրեն վնասած կինը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» ծառայության բուժքույրը չկարողացավ հիշել, թե սա բերդավանցու ինքնասպանության որերո՞րդ փորձն է:

«Ամեն 10 օրը մեկ նա իրեն վնասում է, զանգում՝ 911, փրկարարները, «շտապ օգնությունը» եւ ոստիկանները Նոյեմբերյանից մեկնում են Բերդավան»,- հայտնեց «շտապ օգնության» բուժքույրը: Վերջինիս վկայությամբ՝ բերդավանցի կինը ` որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Նրա անձնագրի պիտանելիության ժամկետն անցել է , որի պատճառով չեն կարողանում հոգեկան առողջության ստուգման նպատակով կնոջը Երեւան կամ Վանաձոր տանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031