Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը Եվրամիությանը կոչում է փալասների փալաս

Հուլիս 19,2013 17:13
manucharyan

«Այսօր Հայաստանը գտնվում է խոշոր մարտահրավերների կիզակետում, դրանք գնալով խորանում են: Հայաստանում չկա մի բնագավառ, որտեղ մատդ դնես, և ասես այստեղ մարտահրավեր չկա: Ամենախոշոր, ամենապրոբլեմային մարտահրավերները Հայաստանին, Եվրոպայի և Ռուսաստանի կողմից է»: Այս կարծիքը այսօր հայտնեց նախկին «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը «Փաստարկ» ակումբում:

Նա առանձնացրեց տարբեր բնագավառների մարտահրավերներ , որոնք հետապնդում են Հայաստանին: Առաջինը հասարակության մոբիլիզացման խնդիրն է: Ազատամարտիկի հացադուլը Ազատության հրապարակում Աշոտ Մանուչարյանը որակեց որպես ժողովրդի մոբիլիզացում. «Ժողովուրդը կուսակցությունից տարբերվում է մի բանով. նա չի ասում իջիր տեղից, ես նստեմ տեղդ, նա ասում է` չես կարողանում անել, ուրիշը թող անի»:

Նա բացատրում է, որ մենք սխալ ենք մոտենում Ռուսաստանին: Վերջինս սխալ քայլեր անում է, զենք է վաճառում Ադրբեջանին, խալաթ է հագցնում մեր հայրենակցին: Իսկ մենք միայն բողոքի մեկ ճանապարհն ենք բռնել. «Մենք սովորել ենք իր հետ խոսել գոռոցներով, կռվով: Դեսպանին խալաթ են տալիս, բայց տալու հետ միասին պետք է ասեն՝ սրանից հետո, եթե որոշում եք Հայաստանի բնակչին խալաթ հագցնել , ուրեմն մենք ունենք իշխանության թալանչիներ, ինչպես նաև դուք: Մեր թալանչիները և ձեր թալանչիները իրար հետ ախպերներ են: Իրենք են քանդում էս երկու երկրները: Այդ խալաթները իրար հետ հագեք, ժողովուրդների հետ գործ չունեք: Նրանք բարեկամներ են: Եթե այս խոսքերով դիմեին դեսպանին, ամեն ինչ նորմալ կլիներ»,- նշում է բանախոսը: Ապա ավելացնում է՝ երբ դու խփում ես Ռուսաստանին, սպասարկում ես ԱՄՆ –ին, ոչ թե Հայաստանին:

Աշոտ Մանուչարյանը երբևէ չի տեսել մի մարդու, որ վատ խոսի Եվրամիության մասին, բոլորը հիացմունք ու զարմանք են արտահայտում. «Եվրամիությունը հիմա աշխարհի ժողովրդի կողոպուտի փալասի փալասն է` ոչնչություն»: Որպես վտանգներից առաջինը, եթե ստորագրենք Եվրամիության համաձայնագիրը՝ բանախոսը առանձնացրեց անվտանգության հարցը. «Ստորագրելուց հետո կտուժի Հայաստանի անվտանգությունը»:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելով Աշոտ Մանուչարյանի կարծիքը, միայն համամիտ չեմ, որ ,,Եվրամիությունը աշխարհի
    ժողովրդի կողոպուտի փալասի փալասն է, ոչնչություն,,: Ի տարբերություն,՝ Հայաստանին և
    Ռուսաստանին, ԵՄ-ը շատ կազմակերպված և ձևավորված աշխարհի մասշտաբով բանկիրների և
    օլիգարխների պրոյեկտ է, բաղկացած մեկ կամ երկու տասնյակ անձերից, որի գաղափարական
    կենտրոնը նորից ԱՄՆ-ն է,՝ Իսրաելի լուրջ ազդեցության ներքո, որի ազդեցության տակ է նաև
    Ռուսաստանը, որը իբր ձևական բալանս կամ ընդիմադիր է խաղում այդ խոշոր կառույցին, մեր
    երկրի ընդիմադիրների օրինակով, բայց աշխարհի մասշտաբով: Հայաստանը երբեք չի կարող լինել
    ԵՄ-ն անդամ, մի քանի պատճառներով; Ամենակարևորը, որ իշխող վարչախումբը չի պատկանում,
    տրվում ոչ մի տրամաբանության, իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես իսպանացիները և պորտուգալացիները Ամերիկա աշխարհամասը զավթելուց, կամ Մոնղոլ-Թաթարների արշավանքը,՝
    առանց սպանությունների և բռնաբարությունների: Նման վայրենի վարքով ու բարքերով ղեկավարվող երկիրը կհամապատասխանի միայն իր նմանին,՝ Ռուսաստանին, որը և կա իրականում:

  2. Էդվարդ says:

    Եվրոմիությանը Ա.Մանուչարյանի տված գնահատականը որքան հեռու է իրականությունից, նույնքան էլ համընկնում է կայսերապաշտ Ռուսաստանի агитпроп-ական պնդումների հետ: Սակայն ինձ համար ամենազարմանալին Մանուչարյանի ստորաքարշությունն է Ռուսաստանի հանդեպ. նա չէ՞ր Ղարաբաղ կոմիտեի կազմում պայքարում ադրբեջանական լծից Արցախի ազատագրման համար: Որպեսզի Հայաստանի հետ միասին մտցնի ռուսակա՞ն լծի տակ:

    • Նոյ says:

      «Սակայն ինձ համար ամենազարմանալին Մանուչարյանի ստորաքարշությունն է Ռուսաստանի հանդեպ:»

      ԿԳԲ-ի հետ գործ ունեցած մեկից այլ բան սպասելը մեղմ ասած ճիշտ չէ: Նա փալասի նման «ճկուն» է ինչ որ նրանք ուզենան լսել այդ էլ նա կասի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031