Այսօր ՀԱԿ ակտիվիստների արդարացման պահանջով կոնգրեսականների ավանդական պիկետն անցավ թեժ եւ ակտիվ:
Դատախազության առջեւ ակցիայի ընթացքում, երբ մասնակիցները պահել էին «Սարգիս, մենք քեզ հետ ենք», «Ազատություն Տիգրան Առաքելյանին» եւ այլ գրառումներով իրենց պաստառները՝ հանկարծ ոստիկաններից մեկը որոշեց նախագահ Սերժ Սարգսյանին լավություն անել: Նա հանկարծակի գողանալով Սերժ Սարգսյանի դիմանկարով ցուցապաստառներից մեկը՝ այն ձեռքի մեջ ճմռեց ու փախավ: Սա բարկացրեց հավաքվածներին, որոնք սկսեցին վանկարկել՝ «Ամո՛թ, ամո՛թ, Սերժիկ, հեռացիր», «Պայքար, պայքար մինչեւ Սերժի վերջ»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Վարդանիկի նմանները, փոխանակ դատարաններում լինեն, դեռ մարդ են ծեծում: Ու սրանց պաշտպանում են: Նրանք դեռ պաշտոններ են ստանալու:Դեռ թանկացումները, էս մոնոպոլիաները, քանի դեռ սրանց հետ են լինելու, սրանք գող են եւ միակ լուծումը, ժողովուրդ, դուք եք անելու: Ուրիշը չի անելու: Ոստիկանը միշտ էլ քծնելու է, ոստիկանը միշտ էլ նկար ու մարդ է գողանալու: Երբեք նա չի կանգնելու արդարության եւ ճշտի կողքը, օրենքի կողքը: Չի լինելու: Եթե մի տեղ կա, որ ստիպելու են, էդ մենք ենք լինելու: Բրազիլացիներից լավը չե՞նք, թուրքերից լավը չե՞նք, ղրղըզներից լավը չե՞նք, վրացիներից լավը չե՞նք: Ի՞նչ է եղել մեզ: Նրանք, որ շատ են ուժեղ իրենց փողով, զոռբայությամբ ինչքան շատ, այնքան շուտ է գալու իրենց վերջը, հավատացեք: Էս մոնոպոլի ուժեղացումը, ավտորիտար ռեժիմի ստեղծումը, էս հակամարդկային ռեժիմի ստեղծումը արագացնում է իրենց ոչնչացման սկիզբը, մոտեցնում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ոստիկանը, երբ ամիս առաջ օրը ցերեկով գողացավ Վահե Ավետյանի մահվան տարելիցը հիշեցնող
մի քանի հարյուր կիլոգրամանոց քարը,՝ Հանցաքար ռեստորանի դիմացից, ապա կգողանա ամեն
ինչ: Սա է այսօրվա երկիրը իշխող հանցախմբի թելադրանքը, ամեն ինչ, որը վերաբերվում է պետական մարմիններին, հանգիստ կարելի է ավելացնել,՝ հանցա նախածանցը: