Մոսկվան ու Երևանն անհանգստացած են Մոսկվայում տեղի ունեցած դեպքը շահարկելով՝ լարված տրամադրություններ ստեղծելու համար, ինչը հակասում է հայ-ռուսական բարեկամության ոգուն: Այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը դիվանագիտական հանդիպումից հետո: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքացու ներգրվվածությամբ Մերձմոսկվայում վերջերս տեղի ունեցած ավտովթարին, որը 18 հոգու կյանք է խլել և 30-ից ավել մարդ է տուժել», – ասվում է հաղորդագրությունում, – «Դեպքի հետ կապված Եսայանն իր խորին ցավակցությունն է հայտնել»:
Հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը իր բեռնատարով բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ է մահացել: Հարությունյանի նկատմամբ հետագա անհարգալից վերաբերմունքը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների արտգործնախարարությունների հարաբերությունների հետ կապված էական հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ