Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ վստահում Տարոն Մարգարյանին, քանի որ տեսնում եմ աշխատանքը». Արմեն Պողոսյան (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 16:46

Հուլիսի 20-ից երթուղային տրանսպորտի սակագինը կթանկանա. երթուղային տաքսիների ուղեվարձը կդառնա 150, տրոլեյբուսինը`100 դրամ:

Aravot.am-ը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց` թանկացումների այս շղթան կարո՞ղ է հանգեցնել սոցիալական պայթյունի: Նա պատասխանեց. «Տնտեսական հարցերը վերաճում են սոցիալական, սոցիալականը` քաղաքական խնդիրների: Սոցիալական պայթյունի վտանգ չեմ տեսնում, և չէի էլ ուզենա նման երևույթներ լինեին»:

Պարոն Պողոսյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի տրանսպորտի թանկացման հարցում լինի քաղաքացիական ակտիվություն, բայց միևնույն ժամանակ նկատում, որ դրանք ազդեցիկ չեն: Նա նշեց. «Եթե այս նույնը կատարվեր Փարիզում, կամ ՌԴ-ում, ավելի մեծ մարդկային խմբեր կլինեին փողոցում»:

Մեր այն դիտարկմանը, թե ամիսներ առաջ խոսվում էր ապահով Հայաստանի մասին, միչդեռ այժմ նման խնդիրների առաջ է ժողովուրդը կանգնած, գուցե դա հանգեցրել է հիասթափությա՞ն, պարոն Պողոսյանն այսպես պատասխանեց. «Ցավոք, մասնագետների, կառավարության և պետության բանավեճը ոչ ձևով, ոչ էլ բովանդակությամբ չի կայանում: Դա ևս մի ազդակ է, որ ժողովուրդն իր դժգոհությունը հայտնի»:

Հետաքրքրվեցինք` տրանսպորտի թանկացման հարցում ամենամեծ մեղքի բաժինն ո՞ւմն է: Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ունենք ընտրովի իշխանություն`ավագանին, որն ավելի մեծ իշխանություն ունի, քան քաղաքապետը: Բայց ոչ քաղաքապետի, ոչ էլ ավագանու մոտ այդ սրտացավ մոտեցումը և կոմպոտենցիայի բավարար աստիճանը չկա: Ավագանիում կա միջազգային գրոսմայստեր, որի ներուժին վստահում եմ, մյուսները վստահություն չեն ներշնչում»:

Մեր հարցին` քաղաքապետ Տարոն Մարգարյանին վստահո՞ւմ է, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Չեմ վստահում, քանի որ տեսնում եմ աշխատանքը…ու ոչ միայն այս քաղաքապետին, այլև նախորդներին: Ռացիոնալ զարգացման պլան և կատարում ես չեմ տեսնում տրանսպորտի մասով»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031