Այսօրվանից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու երկրի ժամանակավոր հյուրերը, ռոմինգից օգտվելիս միանալով տեղական Orange ցանցին, կարող են օգտվել օրական 24 ժամ և շաբաթական 7 օր աշխատող թեժ գծի ծառայություններից՝ ստանալով ոչ միայն տեղեկություններ իրենց շարժական կապի ծառայությունների ու սակագների մասին, այլ նաև հեռահաղորդակցության ոլորտին չվերաբերող, սակայն այցելուների համար կարևոր հղումներ, ինչպես առաջին անհրաժեշտության հեռախոսահամարները, հյուրանոցների, տաքսի ծառայությունների, հիվանդանոցների, մեքենայի վարձակալության, ռեստորանների, ժամանցի վայրերի հեռախոսահամարներ և հասցեներ:
Թեժ գծի անգլալեզու և ռուսալեզու աշխատակիցների հետ կապվելու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել 888 կամ +374 55 000 888 հեռախոսահամարներով: