Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոն Բալիչկի եւ Ալեքսանդրա Բալիչկայա. «Հայաստանի ինքնաթիռի տոմսերը շատ թանկ են»

Հուլիս 19,2013 16:36

Ուկրաինացի պարապլաներիստներ Անտոն Բալիչկին եւ Ալեքսանդրա Բալիչկայան «Ֆորում» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում պարապլանային սպորտը եւ պարատուրիզմը Հայաստանում զարգացնելուն խոչընդոտող երկու հիմնական խնդիր արձանագրեցին:

«Հայաստանը պարապլանային սպորտի եւ պարատուրիզմի համաշխարհային կենտրոն դարձնելն անհնար է, քանի որ կան երկրներ, որոնք այս հարցում վաղուց արդեն կայացած են, իսկ Հայաստանում չկան ենթակառուցվածքներ: Տուրիստներին այստեղ ո՞ւր տանես: Պարատուրիստը սովորական տուրիստից տարբերվում է միայն նրանով, որ նա գալիս է ուսապարկով: Այսինքն, նա էլ պիտի սպասարկվի այնպես, ինչպես ամեն տեղ բոլոր տուրիստներին են սպասարկում: Հայաստանում տուրիզմը զարգացնելուն ի՞նչն է խանգարում: Նախ, ինքնաթիռի չափից ավելի թանկ տոմսերը: Օրինակ, մեզ գրում են, որ ցանկանում են գալ Հայաստան, տեսնել ձեր երկիրը, ճախրել Հայաստանի երկնքում: Բայց չեն գալիս, որովհետեւ ինքնաթիռի տոմսը շատ թանկ է: Մարդիկ չեն կարող, կամ չեն ցանկանում մեկ տոմսի համար 400-500 եվրո վճարել: Ասում են, որ այդ գումարով ավելի լավ է` գնան Մարոկկո:

Երկրորդ հիմնական պատճառը, որքան էլ զարմանալի է, հյուրանոցներում թանկ օրավարձն է: Ավելի հասկանալի լինելու համար բերենք մեկ օրինակ: Մակեդոնիայում մեկ պարատուրիստի օրավարձը թռիչքի վայրին մոտ գտնվող հյուրանոցում 5-6 եվրո է` նորմալ սենյակներ, նորմալ սնունդ: Իսկ Հայաստանում 12 եվրոյից պակաս հյուրանոցային համար դժվար թե գտնես: Եթե ինքնաթիռի տոմսերի արժեքը լինի 250 եվրոյի սահմաններում եւ հյուրանոցներում էլ նորմալ գներ սահմանվեն, հավատացնում ենք, որ Ուկրաինայից, Մոսկվայից ու այլ երկրներից հոսքը անհամեմատ կավելանա», – նշեցին հյուրերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031