Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրանք ապաստան են խնդրում ՀՀ-ից

Հուլիս 19,2013 16:31

Оտարերկրյա 235 քաղաքացի հայցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը։ Նրանք դիմել են Միգրացիոն պետական ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Մեծ մասը՝ 216 հոգի, սիրիահայեր են։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ ապաստան հայցողների թվում են նաեւ Կոտ դ՝Իվուարի, Կոնգոյի, նաեւ Իրանի քաղաքացիներ։

Նրանք ապաստան հայցում են տարբեր հիմնավորումներով՝ քաղաքական, կրոնական։ Պատերազմի պատճառով Սիրիան լքող մեր հայրենակիցները բնակության վայր են ընտրում Հայաստանը որպես մայր հայրենիք։ Իսկ թե մնացյալ օտարերկրացիներն ինչո՞ւ են ընտրում Հայաստանը, հստակ չէ։ Ըստ Պետրոս Աղաբաբյանի՝ հայցողին այդ հայցը չի տրվում, քանի որ որ երկրից ապաստան խնդրել, այդ անձի ցանկությունն է։

Ապաստան հայցողները տեղավորվում են Նոր Նորքում գտնվող Հատուկ կացարանում, մինչեւ կկայացվի նրանց կարգավիճակի վերաբերյալ որոշում։ Այդ գործընթացը տեւում է երեք ամսից մինչեւ երկու տարի՝ ներառյալ բողոքարկելու ժամանակահատվածը։ Կողմնակի անձանց, այդ թվում լրագրողների մուտքը Հատուկ կացարան չի թույլատրվում։

1350 դրամ. սա այն գումարն է,որը պետբյուջեով օրական նախատեսված է ապաստան հայցողի համար։ Նրանք ապահովում են սննդով, սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաններով։ Սակայն ոչ բոլորն են այդ գումարը ստանում, այն միայն Հատուկ կացարանում տեղավորվածների համար է ։Կացարանում կա ընդամենը 22 սենյակ՝ 54 հոգու համար։ Մնացյալին Միգրացիոն պետական ծառայությունը տեղավորել է տարբեր հանրակացարաններում։ Կամ հայցողներն ինքնուրույն են գտել կեցության տարբերակը՝ ազգականների մոտ, վարձով, բարեգործներն են տարածք հատկացրել։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031