Լրահոս
Օրվա լրահոսը

«Վագա-Ֆարմ»-ի դիմում-բողոքից ՏՄՊՊՀ-ն «ձեն- ձուն» չի հանում

Հուլիս 19,2013 16:17

Դեղ ներկրող ընկերության բողոքը մեկ ամիս է՝ քննվում է, բայց դեռ որոշում չկա

Մոտ մեկ ամիս առաջ «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի մասնակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննարկում էր կազմակերպել: «Վագա-Ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանը դիմել էր հանձնաժողով` հայտնելով, որ փորձագիտական կենտրոնն «անհիմն, բացասական գնահատական է տվել այս կամ այն դեղի ներմուծման վերաբերյալ»:

Հանձնաժողովը հարցը քննության էր վերցրել` պարզելու արդյոք դեղերի ներմուծման հավաստագրման ընթացակարգում կա՞ն մրցակցության սահմանափակումներ եւ թերություններ:

«Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ն էլ իր հիմնավորումներն էր բերել, թե ինչու է խոչընդոտում «Վագա-Ֆարմ»-ի` որոշ դեղերի ներկրմանը:

Մասնավորապես, վերջին անգամ «Վեգա-Ֆարմ»-ին փորձագիտական կենտրոնն արգելել էր Հունգարիայից բերած «Վոլտարեն» դեղամիջոցը ներկրել, որն ըստ «Վագա Ֆարմի» ղեկավարի` Հայաստանում գրանցված դեղ է, ըստ դեղգործակալության` գրանցված չէ:

Aravot.am-ը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, թե «Վագա-Ֆարմ»-ի դիմումի առնչությամբ հանձնաժողովն ինչ որոշում է կայացրել: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի վերլուծության վարչության մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանն ասաց. «Վագա-Ֆարմ»-ի բողոքի հիման վրա հարուցվել էր վարչական վարույթ: Իրականացրել ենք ուսումնասիրություն, որոնք այս պահին ընթացքի մեջ են: Հրավիրել ենք կողմերին, կազմակերպել ենք լսումներ: Առաջիկայում մեր դիրքորոշումը հստակ կհայտնենք` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի դրույթների խախտում արդյոք առկա՞ է, թե՞ ոչ: Եվ եթե պարզվի, որ մեր դաշտում է խնդիրը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Իսկ եթե ոչ, ապա հնարավոր է վերահասցեագրենք այն մարմնին, որն իրավասու է զբաղվելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031