Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են քննարկել Հրաչյա Հարությունյանի դուստրն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը

Հուլիս 19,2013 15:59

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ, քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա, տեսակցել հորը: Նա համոզված է, որ այդ հանդիպումը կօգնի հորը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար, եւ իրենք էլ կհամոզվեն, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:

Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Լիլիթ Հարությունյանի հետ, պարզելու համար, թե ինչ են խոսել Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ:

Սակայն Լիլիթի հեռախոսին պատասխանեց հարեւանը` որը ներկայացավ իբրեւ «Ժամանակակից արվեստներ» հ/կ նախագահ Մանուկ Նիկոյան եւ փոխանցեց, որ Լիլիթը ի վիճակի չէ այս պահին խոսել, պատասխանել բոլոր լրագրողների հարցերին: Եվ ասաց, որ այդ գործում ինքն է օգնում Լիլիթին:

Թե ինչ են քննարկել ՄԻՊ-ի հետ, այս հարցին Մանուկը չպատասխանեց, ասելով, որ իրենք սպասում են մինչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն կտարածի, եւ միայն այդ ամենից հետո կարող են որոշ հարցերի պատասխանել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես կասեմ որ… երեք ձեռի վրաեն խաղւմ, երեք հաշվե համարեն բացէ, ես կասեմ որ չերեզ լրատվական միջոցներով… 1993,թվականի, գործերի հետեն խարնւմ, մարդկանց անւներ սպեկւլիրվդ անւմ… իմ կարծիքնա, եվ համոզւածեմ. Որով հետեվ ես անցելեմ, իրականւմ աետ ճանապարը. մառդկանց դժբախտւթեան վրա երջանկւթյւն են քառւցւմ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031