Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ովքեր ծռված են երթեւեկելու, պետք է 100 դրամ էլ չտան» (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 15:53

«16 կետով պատճառներ են ներկայացրել: Ես դրանից չհասկացա՝ ինչո՞ւ նաեւ դիզվառելիքով մեքենաները թանկացնում են իրենց ուղեվարձը: Գազինը հասկանալի է»,- այսօր քաղաքապետարանի մոտ «Բարեւ Երեւանի» ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսպես մեկնաբանեց երթուղայինների ուղեվարձի թանկացումը:

Մենք փոխանցեցինք քաղաքապետի խորհրդականի բացատրությունը, որ դիզվառելիքը նույնպես թանկացել է՝ 270 դրամից դարձել է 400 դրամ: Տիկին Բախշյանի խոսքերով՝ «Դե ուրեմն դիզվառելիք բերողները, վառելիքի մենաշնորհը, որովհետեւ իրենք գերշահույթներ են ստանում, կարող էին իրենց գերշահույթի հաշվին սուբսիդավորել գումարի ինչ-որ մաս եւ չթանկացնելով՝ կառավարության հետ համագործակցեին: Կառավարությունն ասեր՝ մենք, այո, այսպիսի բան է եղել, բայց մեր մենաշնորհատերերը, օլիգարխները սոցիալական ծրագիր են անում, օգնում են կառավարությանը՝ վառելիքի գնի մի մասը սուբսիդավորում են»:

Հարցին՝ 16 կետից ոչ մեկը հիմնավոր չէ՞ր՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Չէի ասի հիմնավոր չէր, բայց որպես քաղաքացի ամբողջությամբ ինձ չի համոզում՝ ինչո՞ւ պիտի դիզվառելիքովն էլ, գազովն էլ նույնչափ թանկացնեին: Գազը ասում էին թանկացել է 18 տոկոսով, չնայած Նազարյանն ասում էր 5 տոկոս: Իրապես, ես կհասկանայի եւ ինքս էլ կողմնակից կլինեի, որ թանկանար, եթե համոզվեի, որ մեր երթուղայինները նորմալ սպասարկելու են, որ որեւէ մի քաղաքացի ծռված չի նստելու, որ մարդիկ 150 դրամ տալու եւ ուրիշի գոգը չեն նստելու, մարդավարի շարժվելու են, լինելու է չվացուցակ կարգին՝ ինչպես նորմալ երկրներում: Ես դա կհասկանայի, որեւէ մեկը համոզվա՞ծ է,որ 150 դրամով մեր քաղաքացին երթեւեկելու է ավելի արժանապատիվ»:

«Բարեւ Երեւանի» անդամները փորձելու են մյուս շաբաթ հանդիպել քաղաքապետի հետ եւ քննարկել հարցը. «Այս ցույցերի բազմամարդ լինելն է շատ կարեւոր, որ բոլոր ուսանողները հավաքվեին, ու ասեին՝ սեպտեմբերից ուսման վարձը թանկացավ, ուղեվարձը թանկացավ, մենք չենք կարողանալու վճարել»:

Մեր հարցին՝ քաղաքացիական ակտիվիստները կոչ են անում, որ համացանցում էլ տարածեն եւ բոլորին ասեն, որ մարդիկ շարունակեն վճարել 100 դրամ, դա հարցի լուծում կլինի՞, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Կարելի է փորձել: Ես, օրինակ, համաձայն եմ, բայց՝ ովքեր կանգնած, ծռված են գնալու՝ պետք է ընդհանրապես չտան: Մեզ համոզում են, որ գնի բարձրացման նպատակը սպասարկման որակի բարձրացման համար է, բայց մենք չենք հավատում: Մենք հրաշալի գիտենք մեր իշխանության ձեռագիրը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tigran says:

    Անահիտ Բախշյան. «Ովքեր ծռված են երթեւեկելու, պետք է 100 դրամ էլ չտան»
    Դե արի ու մի հավատա, որ ես մարդիկ ժողովրդի մասին չեն մտածում, փաստորեն էլ 100 դրամը չենք տալու, ըհը էլ ինչանեն ես մարդիկ, քաշեն շորերը ճղեն որ հավատաք:

  2. Մի քանի տարի առաջ Երևանում կային չվերթներ, որոնք 50 դրամ արժեին /13 համարը, 48 համարը և այլն/: Նրանց ուղեվարձերի բարձրացումն էլ կապեցին սպասարկման որակի բարձրացման հետ, բայց, այդ որակյալ սպասարկումն ընդհամենը մի քանի օր տևեց… Հարգանքով՝ Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031