Հուլիսի 19-ին ավարտվել է աշխատանքային խորհրդակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների և արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կարեն Միրզոյանն ամփոփել է տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ կայացած հանդիպումների արդյունքները:
Նախարարը առաջադրանքներ է տվել արտաքին քաղաքական ասպարեզում Արցախի շահերը պաշտպանելու և առաջ մղելու ուղղությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արտաքին գործերի նախարարությանը տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների գործունեության և համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն