Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ապրիլի 9-ի մասին. Վարչապետ դառնալու եւ ընդհարումներ լինելու ակնկալիքները չարդարացան

Հուլիս 19,2013 15:26

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով 2013 թ. ապրիլի 9-ին եղավ աննախադեպ երդմնակալություն ժողովրդի կողմից, եւ եղան ակնկալիքներ, որոնք չիրականացան: «Շատերն ունեին ակնկալիքներ, տարբեր առումներով: Մեկն ուներ ընդհարման ակնկալիք, մյուսը՝ վարչապետ դառնալու ակնկալիք, երրորդն ուներ իր հատուկ վերաբերմունքը, բայց, ակնհայտ է, որ քաղաքացիական պաշարը, քաղաքացիական ռեսուրսը ապրիլի 9- ին ոչ քանակով, ոչ որակով այնպիսին չէր, որ որեւէ մեկի ախորժակը բավարարվեր այդ տեսակետից: Եվ ես քանի անգամ խնդրել եմ, որ մեր համաքաղաքացիները հասկանան, որ սա երկարատեւ պայքար է, մի օրով չի ավարտվում: Իմ մեղքը կարող է նրանում լինի, որ ես այնպիսի  ինքնավստահության մասնակից դարձա, որ ժողովրդի մի մասը մտածում էր, որ այդ օրը ինչ-որ մի առեղծվածային բան պիտի տեղի ունենար: Բայց, ակնհայտ է, որ այդ օրը քվեարկած հարգարժան քաղաքացիները, այդ իրադարձություններին հետեւում էին ուրիշ տեղից՝ համակարգիչներից եւ այլն: Ես չեմ մեղադրում, դա իմ խնդիրն է»,-այսօր, «Նոյյան տապանում» կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ժողովրդի հիմնական մասը ուզում է համ իրեն վաճառի,՝ ընտրություններ ասած խեղկատակության
    ժամանակ, համ էլ իր տանը նստած պահանջի,՝ հիմա, և ամեն ինչ: Գուցե սա է մեր ազգի հանճար
    լինելու ֆենոմենը, որը բացի մեզանից, ուրիշ հասկացող չկա:

  2. Spartak says:

    Լա~վ, էլի, առաջնորդ Րաֆֆի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031