Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք գերշահույթ ունեցող գործարարներ». Բաբկեն Պիպոյան

Հուլիս 19,2013 15:21

«Հանրային վերահսկողությունը պետք է իրականացվի պարզ, երկկողմային: Մենք մի քանի հոգով բոլոր ոլորտներում պարտադիր վերահսկողություն ծավալել չենք կարող, ԶԼՄ աշխատողների հետ համագործակցելն այսօր առաջնային պլան է մղվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրային դաշտի խնդիրներից խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Գազի թանկացման հետ մեկտեղ՝ թանկացել են նաև հոսանքի ու տրանսպորտի գները: Անդրադառնալով այս թեմային՝ բանախոսը նշեց, որ թանկացման պաշտոնական հայտարարությունից 20 օր առաջ իրենց հ/կ-ն արդեն քայլեր է ձեռնարկել դրա դեմ.

«Ժողովուրդ, պետք է հանրային վերահսկողություն անենք, ճնշում գործադրենք, որ քաղաքապետարանը ստիպված ապացույցներ տրամադրի, թե ինչից ելնելով է թանկացել տրանսպորտը: Հանրային ճնշումը միշտ էլ ունենում է արդյունավետություն: Պետք է լուծման մեխանիզմներ առաջարկել եւ գործել, որպեսզի խնդիրը վերացվի: Տնտեսությանը չվնասելու համար կապ ենք փորձել հաստատել պետության հետ, հայտնել ենք մեր պատրաստակամությունը, հանրային վերահսկողությունը իր մեջ պարունակում է նաեւ հանրային աջակցություն»:

Բանախոսի համոզմամբ՝ գնահատականներ ու բողոք հնչեց միայն երեկ: Իրենք կոչ են արել քաղաքապետարանին, որ ներկայացնի, թե ինչի հիման վրա է թանկացումը, այն դեպքում, երբ գազի գնի թանկացման հետ սա կապ չունի.

«Քաղաքապետարանը հնչեցրեց այն հայտարարությունը, որ նրանք ունեցել են ոչ թե գործարարներ, այլ առաքյալներ, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը: Սա սուտ է, մենք ունենք գերշահույթ ունեցող գործարարներ: Այն գերծախսերը, որը գրվել է քաղաքապետարանի կողմից, սուտ է, նվեր տված ավտոբուսների համար ծախս չի կարող սահմանվել: Թվեր են նշված մեքենան վերանորոգելու համար, նշանակում է, որ մենք ամեն օր պետք է տեսնեինք իդեալական վիճակում գտնվող տրանսպորտ, բայց մեր մեքենաներն այսօր հազիվ են տեղից շարժվում` ուռճացված թվեր են սահմանվել աբսուրդի հասնող»:

Պրն Պիպոյանի պնդմամբ՝ թանկացումն անհիմն է: Չի կարելի ծաղրել ժողովրդին, չի կարելի նման գնահատականներ տալ: Գազի գնով չի կարելի նման տատանում տալ, դա հնարավոր չէ.

«Պատրաստվում ենք նամակ գրել քաղաքապետարան, դիմել վարչապետին, պատասխան չստանալու դեպքում կգրենք նախագահին: Ամեն ինչ կարվի փուլերով, ամեն քայլ ունի իր հաջորդականությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031