Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի բացատրությունը. Գոհ լինենք, որ ուղեվարձը 200 դրամ չի դարձել (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 14:56

Այսօր քաղաքապետարանի մոտ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային քաղաքացիները պահանջում էին, որ քաղաքապետարանի շենքից ներքեւ իջնի եւ իրենց հետ հանդիպի տրանսպորտի վարչության պետը՝ Նավասարդյանը: Սակայն նրա փոխարեն ակցիայի մասնակիցների հետ որոշեց հանդիպել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Ընդամենը մի քանի րոպե հետո նա զղջաց իր քայլի համար, որովհետեւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ակցիայի մասնակիցները 50 եւ 20 դրամանոց կոպեկներով սկսեցին հարվածել նրա գլխին ու վիրավորված հեռացավ:

Ալբերտ Գեւորգյանի բացատրելով՝ «Ուղեվարձի բարձրացման անհրաժեշտությունն առաջացել էր: Տարիներ շարունակ այդ հարցը բարձրացվել է, որովհետեւ տարիների ընթացքում թանկացումներ է գնացել տրանսպորտի բնագավառում՝ թանկացել են մեքենաները, պահեստամասերը, թանկացել է վառելիքը, քսայուղերը: Այդպես տարիների ընթացքում կուտակվել է: Հիմա որ անցումային շրջան է, նոր երթուղային կարգը հաստատելուց հետո Երեւան քաղաքում միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով, դրա համար մեր տնտեսվարողները ռիսկ չէին անում գնային բերեին, որովհետեւ 100 դրամով հնարավոր չի լինի բանկից գումար վերցնել եւ բերել ավտոբուսներ: Եթե մենք ուզում ենք ավտոբուսներով կազմակերպել, այդ գումարը չէր բավականացնում»:

Aravot.am-ի հարցին՝ մենք գիտենք, թե ովքեր են այդ տնտեսվարողները, մի՞թե նրանք գումար չունեին եւ այդ 50 դրամի հույսին էին մնացել՝ Ալբերտ Գեւորգյանը պատասխանեց. «Ովքե՞ր են տնտեսվարողները: Հիմա բացատրեմ: Դուք տեսել եք, որ վերջին շրջանում Երեւան քաղաքում սպասարկում են կատարում «Հոնդաի» մակնիշի մեքենաներով: Այդ մակնիշի մեքենան, երբ որ լիզինգով վերցնում են, մի հատն արժե 43 հազար դոլար»:

Ակցիայի մասնակիցների դիտարկմանը, որ թող նախապես ասեին, որ եթե ավտոբուսներ բերենք, 50 դրամ թանկացնելու ենք՝ խորհրդականը պատասխանեց. «Ո՞վ պետք է բերեր, մինչեւ ե՞րբ պետք է գերբեռնված գնայիք»:

Հարցին՝ ո՞ւր են գնում մեր 100 դրամները, եթե մենք դրա դիմաց կտրոն չենք ստանում՝ խորհրդականը պատասխանեց, որ դրա համար կա համապատասխան հաշվարկ. «Տրանսպորտի մրցութային հանձնաժողովի կողմից կազմվել է այդ հաշվարկը, որովհետեւ մեր տնտեսվարողները բարձր հաշվարկներ էին բերել՝ ընդհուպ մինչեւ 200 դրամ: Բայց մեր հանձնաժողովը վերանայեց, մենք կազմակերպեցինք հանդիպումներ հ/կ-ների հետ, Հանրային խորհրդում քննարկվեց այդ հարցը եւ եկանք այն եզրակացության, որ տրանսպորտի մրցութային հանձնաժողովի հաշվարկներով կազմել է 150 դրամ, ոչ թե 200»:

Նա վստահեցրեց, որ այդ քննարկմանը մասնակցել եւ իրենց համաձայնությունը տվել են Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սաֆարյանը. «Բա կարող ա՞ մենք ըտենց պատահական վերցրել ու բարձրացրել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Ասվածից դուրս է գալիս, որ սկզբից ժողովուրդը պետք է փողը տա, որ հետո որակը (ավտոբուսները) լավացնե՞ն: Լավ ա, էլի՝ Утром деньги–вечером стулья.
    Ներդրում կոչվածն էսպե՞ս են հասկանում: Վաղն էլ ասելու են փողերը սկզբից տվեք, որ գնանք խանութ սարքենք, որ ձեզ վրա ապրանք ծախենք…
    Լավ, էդ էլ հեչ:Էդ բանկերն էլ հո ձեր ձեռքն են, ասեիք՝ մի քիչ լավ պայմաններով տային էդ նոր ավտոբուսների համար վարկերը: Մի քիչ էլ ուշ կվերցնեյիք ձեր եկամուտը: Էլի ուղևորից էր դուրս գալու, բանկերը հո չէին տուժելու:

  2. Tigran says:

    Ես լինեմ Տարոն Մարգարյանի տեղը, դուրս կգայի ու կասեի. ընտրությունների ժամանակ լավ էր որ վերցնում էիք փողերը նոր ինձ ձայն տալիս, դե հիմա էլ ձայները ստացել եմ ու գտնում եմ որ պիտի ոչ թե 150 այլ 200 դրամ տաք: ՈՒ ճիշտ կլինի որ իրականում ուղեվարձը դարձնեն 1000 դրամ ու մերսեդես ավտոբուսներ բերեն: Բայց ես հավատում եմ Անահիտ Բաղշյանին , նա չի թողնի որ տենց բան անեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031