Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով պիտի դառնա այն ջրբաժանը, որից հետո Հայաստանը պիտի շեղվի դեպի կործանում տանող ուղուց:
Նա կոչ է անում համահայկական բոլոր ուժերին՝ եւ ընդդիմադիր, եւ օրենքից դուրս գտնվող իշխանական, եւ այլընտրանքային, եւ հասարակական, միահամուռ հավաքվել եւ մինչեւ մեր երկրի 22-ամյա տարեդարձը համահայկական կլոր-սեղան կազմակերպել, քննարկել, թե ինչ եւ ինչպես է պետք անել՝ համազգային հեղափոխություն իրականացնելու համար: Հակառակ դեպքում՝ վտանգվում է արդեն մեր պետականությունը: Այս մասին այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում հայտարարեց «Ժառանգության» հիմնադիրը:
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ առանց արմատական փոփոխությունների, կտրուկ քայլերի հնարավոր չի լինի այս իրավիճակով, այս կերպ ձգել եւս հինգ տարի՝ ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության համար.«Սա երկարատեւ պայքար է, սա միանգամից արդյունք չի բերելու»:
Նա տեղեկացրեց, որ շարունակում է այցելությունները մարզեր, արդեն եղել է հինգ մարզերում: Անմիջապես ասուլիսից հետո էլ մեկնելու էր Գյումրի եւ Վանաձոր, վաղն այցելելու է Արմավիր եւ Աշտարակ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կավարտեմ կազմակերպչական այցերը մարզեր, եւ կնախապատրաստվենք ոչ թե առեղծվածային թեժ աշնանը, այլ համազգային հեղափոխությանը»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լա~վ, էլի, առաջնորդ Րաֆֆի…