Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պարապլանային սպորտի կատարյալ վայր է

Հուլիս 19,2013 14:27

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեցին Ուկրաինայից ժամանած պարապլաներիստներ Անտոն Բալիչկին եւ Ալեքսանդրա Բալիչկայան:

«Հայաստանը պարապլանային սպորտի զարգացման համար կատարյալ վայր է: Այստեղ կան մեկնարկելու եւ վայրէջք կատարելու համար խոտածածկ կատարյալ լեռներ: Պարապլաներների համար պակաս կարեւոր չեն նաեւ բնակչության խտությունը եւ մարդկանց բարությունն ու հյուրընկալությունը: Իսկ հայերն այդպիսին են: Պարապլաները կարող է ցանկացած տեղ վայրէջք կատարելով` ավտոմեքենա գտնել եւ վերադառնալ, իսկ բարի ու հյուրասեր հայ ժողովուրդն էլ պատրաստակամ է ցանկացած հարցով օգնել մարդուն, աջակցել` հյուրասիրել եւ կազմակերպել նրա վերադարձը:
Այս ամենով հանդերձ, ցավոք, ձեր երկիրը շատ թույլ է ներկայացված մարզաձեւի համաշխարհային քարտեզում: Մենք եկել ենք պարապլաներիզմը Հայաստանում զարգացնել փորձելու նպատակով: Հիմա ծանոթանում ենք մարզաձեւով զբաղվելու համար վայրերին, իսկ դրանք ամենուր են, եւ մտածում ենք, եթե ոչ այս, ապա եկող տարվանից խմբեր բերել Ուկրաինայից, Ռուսաստանից, Եվրոպայից, ինչու չէ, նաեւ աշխարհի տարբեր երկրներից: Որքան շատ կազմակերպված խմբեր գան, այնքան ավելի կզարգանա նաեւ պարատուրիզմը: Զբոսաշրջության այդպիսի ձեւ էլ կա: Սա երկարաժամկետ ծրագիր է եւ մի քանի տարում կարող է արդյունք տալ, եթե աշխատանքները ճիշտ կազմակերպվեն», – ասաց Անտոն Բալիչկին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031