Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն օֆշորային սկանդալն ու Ասոցացման համաձայնագիրը

Հուլիս 19,2013 14:22

«Այսօր գնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ մեր իշխանական այրերը ելնում են ոչ թե ազգային շահերից, այլ օֆշորային գոտու թալանված կապիտալի անվտանգությունն ապահովելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Հակառակ դեպքում, այսինքն՝ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում, ըստ մարքսիստի, այսօրվա մեր իշխանավորները եվրոպական կառույցների կողմից կհայտարարվեն ոչ լեգիտիմ, կոռումպացված, հակաժողովրդական, ինչպես նաեւ Կիպրոսի օֆշորային սկանդալը յուրաքանչյուր քաղաքական այրի վրա «պերսոնալիզացված» կմատուցվի: «Օֆշորային սկանդալի թիրախ այսօր ներկայացվեց վարչապետը, ով անցանկալի անձ էր ռուսական շահի համար: Իսկ ինչո՞ւ մնացածների՝ ամենակարեւոր թալանչիների օֆշորային կապիտալի մասին ոչ մի խոսք չասվեց: Ուրեմն սպասողական վիճակում են»,- ասում է Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանի խորհրդայնացման օրը՝ նոյեմբերի 29-ին նախաստորագրելու համար նախատեսված Ասոցացման համաձայնագիրը հայ-թուրքական արձանագրությունների մոդեռնիզացված տարբերակն է:

Հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Ես մարկսիստական գաղափարախոսության կողմնակից չեմ, բայց ճշմարտության հատիկ տեսնում եմ այստեղ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031