Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք իրենց պալատները չենք պահանջում, մենք ուզում ենք, որ մեր երեխան էլ ապրի»

Հուլիս 19,2013 14:17

Ազատամարտիկ, 64-ամյա ֆիդայի Ապարը նստացույց է անում Ազատության հրապարակում

«Բնության մեջ լյուբոյ ազգ, լյուբոյ կենդանի ուզում ա գոյատեւի, էսօրվա դրությամբ մեր պահանջը՝ սովորական հայկական պահանջ ա… Մենք մեր երկրի կառավարություն ա, ղեկավարություն ա, ինչ ա… Ես չգիտեմ, թե ինչ են ղեկավարում, ինչով են զբաղվում՝  օֆշոր են խաղացնում, հողեր են գրավում, հողեր են ուզում ծախեն, ինչ են ուզում, ես իրենց էդ բանակցություններից ընդհանրապես չեմ հասկանում, իմ հոգեկանի մեջ ընդհանրապես չի տեղավորվում, թե ինչով են զբաղված իրենք: Իրենցից մենք իրենց պալատները չենք պահանջում, մենք պահանջում ենք մեր արժանապատվությունը, էն, ինչ որ կանք, մենք պահանջում ենք մեր հասանելիքը, մենք պահանջում ենք, որ մեր երեխան էլ ապրի: Իսկ եթե իրենց թվում ա, որ իրենց երեխեն պիտի ապրի, իրանք պիտի լավ ապրեն, իսկ մենք ընդհանրապես չապրենք… Գիտես ի՞նչ կա՝ ամեն ուժ ունի իր հակադարձ ուժը: Եթե իրենք էդ չեն հասկանում կամ չեն սովորել դպրոցում, կարանք բացատրենք, որ եթե ձեռքով խփում ես պատին, պատն էլ նույն ուժով քեզ ա խփում: Հիմի իրենք ինչ ձեւ են դրսեւորում իրենց ազգի փրկիչների նկատմամբ, Ղարաբաղը հաղթանակած, ա՛յ էս հերոս տղերքի նկատմամբ, իրենք ինչով են զբաղվում, ես չգիտեմ:  Մենք էս հանրապետության հիմնաքարն ենք, ֆունդամենտը մենք ենք, եթե մեզ անտեսեն, իրենց շենքը շուտափույթ փլվող ա: Էդ ես իրենց ի գիտություն ասում եմ ու շատ լուրջ էլ ասում եմ: Ես 64 տարեկան մարդ եմ, իրենք գյադա-գյուդեքով հավաքվել են, գիտեն, թե էս երկիրը պրոստը խոպան էր, եկան թալնին, թողին գնացին… հանկարծ մտքներով տենց բան չանցնի՝ հատիկ-հատիկ կբռնենք՝ վզքաշ կանենք»,- այսօր «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչ պահանջներով են հավաքվել Ազատության հրապարակում,  պատասխանեց հրապարակում նստացույց անող ազատամարտիկներից մեկը՝ ֆիդայի Ապարը:

Երկրի ղեկավարության՝ ազատամարտիկների հանդեպ անհամարժեք վերաբերմունքից դժգոհությունը եւ վիրավորվածությունը ֆիդայի Ապարը չէր թաքցնում. «Մենք ենք էս երկրի տերերը, էս երկրի համար մե՛ր սիրտն է ցավում, ու հիմա մենք զգացինք, որ էս երկրի համար ոչ մի բան էլ իրենք չեն անում, իրենք թող չմտածեն, որ անելու են ու թռնեն…  տենց բան չկա: Հասարակարգը, կառավարական կարգը լրիվ նեխած ա՝ ոտից գլուխ՝ ծանոթով, մորքուրի տղով հարցեր են լուծում, մեդալ են բաժանում իրար… Բայց տենց չի մնա, մենք էդ տզրուկներին անպայման կմաքրենք մեր միջից, որովհետեւ մենք մաքուր ազգ ենք, մեր հոգին մաքուր ա… Գիտես, մենք ով ենք, մենք հայ ենք, հայն էլ էն ազգն ա, որ ամեն տեսակի մարդ կա մեջը … մարդ կա՝ գորտի նման ա, մարդ կա՝ ճնճղուկի նման ա, մարդ կա՝ օձի նման ա, բնությունը  մարդկանց այ տենց հավաք ա կազմակերպել, ու հայ ազգն ա դա…  մարդկության գլուխգործոցն է հայ ազգը: Մենք էս հողի հա՛մ տերն ենք, հա՛մ հայ ենք, հա՛մ քրիստոնյա ենք, հա՛մ էլ հաղթանակը մերն ա… մենք որ 25 միլիոնանոց Ադրբեջանին հաղթեցինք, կակայո նիբուձ… ում մտքով անցնի՝ մեր դեմ հելնի, իրան էլ կհաղթենք, ընենց կհաղթենք, որ  վատանան: Մենք մեր հողից, մեր ժողովրդից ձեռ քաշող չենք, մեր կուսակցությունը մեր ժողովուրդն ա, մեր ազգն ա, մեր երեխեքն են, մեր ազգի փրկությունն ա, իսկ էս կառավարության կուսակցությունը փողն ու սրիկայությունն ա»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Երանի թե հնարավորին չափ շատ հայ մարդ մտածեր էսպես: Կեցցես, երևում ա, որ ֆիդային ա: Միայն թե ես, “իրենցից մենք իրենց պալատները չենք պահանջում” արտահայտության մեջ, մի փոքրիկ փոփոխություն կանեի, դրանք ոչ թե “իրենց” պալատներն են, այլ ժողովրդից գողացված գումարներով կառուցած պալատներն էլ պիտի վերադարձնեն ժողովրդին: Մեզ, հայերիս, պակասում է մաքսիմալիզմը (ես նկատի չունեմ, իհարկե օլիգարխներին ու պաշտոնատար թալանչիներին), մենք, երևի, մեր պատմությունից, սովոր ենք´”յոլա կգնանք, մի բան կանենք, ոչինչ, վերջը լավ ա լինելու” և նման այլ արտահայտություններին: Պետք է փոխել այս մտածելակերպը:
    Պետք է ԱՌՈՂՋ մաքսիմալիզմ ունեցող սերունդ դաստիարակել:

  2. Spartak says:

    Իսկական ֆիդայու խոսք:Ինչ լավ է, որ Դուք կաք, մեր կողքին եք:Քիչ հետո Ազատության հրապարակ կգամ ու կսեղմեմ Ձեր ձեռքը:Հետաքրքիր է, Րաֆֆին չի միանա՞ ինձ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031