Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Ես երբ ասում եմ տեսանյութը մոնտաժված է, ես նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երեւում եւ վրան Սուրիկ Խաչատրյան»

Հուլիս 19,2013 13:57

«Եթե այդ հրապարակումը ճիշտ է ու այդ բովանդակությամբ ինֆորմացիա եղել է, ես չեմ հասկանում, ի՞նչ նկատի ունի ինքը, երբ ասում է`երբ տղայիս հարցերը կկարգավորվեն: Նկատի ունի՝ 15 տարի հետո՞ է պատրաստվում լքել ՀՀ-ն, թե նկատի ունի, որ իր տղան մի կարճ ժամանակ հետո դուրս է լինելու: Ես չեմ պատկերացնում, թե ինքն այդ երկու տարբերակից ո՞րը նկատի ունի»,- այսօր «Ուրբաթ» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի այդ հարցին`ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ընտանիքով լքել Հայաստանը, ասաց Բուդաղյանների փաստաբան Հայ Ալումյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ղեղի ունեցած ողբերգական իրադարձություններում հնարավոր է նաեւ վենդետայի տարբերակը, քանի որ կողմերը բավականին բարձր հեղինակություններ էին, փատաբանն ասաց. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որովհետեւ իմ վստահորդների կողմից նման իրավունք ստացել եմ`իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին, իմ կողմը չի խոսում վենդետայի մասին, իմ կողմը հեռու է մտքից, որ այս գործը կարող է լուծվել այլ կերպ`անօրինական ճանապարհով, հետեւապես, իմ կողմն ապավինում է բացարձակապես պետությանը, պետական մարմինների անաչառությանը եւ համոզմունք ունի, որ հնարավոր է այս պետությունում եւ այս իրավական համակարգի պայմաններում հասնել արդարության: Իհարկե, նաեւ պետությունն էլ, իմ կարծիքով, պարտավոր է ցույց տալ, որ ինքը կարող է այդ դերը ստանձնել`անկախ նրանից, թե մյուս կողն ով է»:

Մեկ այլ հարցի`ինչպե՞ս է վերաբերվում փաստաբանն այն հրապարակումներին, որ Սուրիկ Խաչատրյանը իրադարձությունների ողջ ընթացքում եղել է պատշգամբում եւ ինքն է կրակել, փաստաբանն ասաց, որ չի կարծում, թե նման հրապարակումները «օդից են վերցված»: Նա նաեւ հավելեց. «Քրեական գործում կարող են լինել նաեւ այդպիսի տվյալներ: Չեմ ուզում փակագծերը բացել, թե ո՞վ կարող էր այդ տվյալները հայտնել նախաքննությանը, ի՞նչ ձեւով են դրանք ձեւակերպված: Չի կարելի ասել, որ նման հրապարակումներն օդի մեջ են եւ հիմք չունեն»: Փաստաբանը անթույլատրելի է համարում այլ ծայրահեղություններն ու հայտարարությունները, որոնք կխախտեն որեւէ մեկի անմեղության կանխավարկածը: Ավելի ուղիղ հարցին`տեսանյութում, որը դուք տեսել եք, նման կադրե կա՞ն, Ալումյանը պատասխանեց. «Ես երբ ասում եմ տեսանյութը մոնտաժված է, ես նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երեւում եւ վրան Սուրիկ Խաչատրյան»:
Նա նաեւ հավելեց, որ Արտակ Բուդաղյանը երկու անգամ ցուցմունք է տվել, երկու անգամն էլ այն փուլում, երբ ծանր հոգեկան եւ ֆիզիկական վիճակում էր:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031