Նա ստորագրությամբ ազատ է արձակվել
Հուլիսի 17-ին Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում 1981թ. ծնված Ժիրայր Դավթյանը ձախ սրունքի մասում հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր տղային՝ 1981թ. ծնված Արթուր Դավթյանին: Վերջինս տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց:
Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ հուլիսի 18-ին Ժիրայր Դավթյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող զենքը՝ հրթիռանետ ատրճանակը, որը հարմարացված է որսորդական փամփուշտներ կրակելու համար:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»: Նշանակված են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: Որպես կասկածյալ ներգրավված Ժիրայր Դավթյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Հորեղբոր որդիների մեջ կենցաղային հարցի շուրջ վեճ է ծագել, որի հետեւանքով կրակոց է արձակվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ