Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների եղբոր եւ Վլադիմիր Գասպարյանի պայմանավորվածությունը չի հրապարակվում

Հուլիս 19,2013 13:32

«Կա տեղեկատվություն, որը որ հրապարակման ենթակա չի, որովհետեւ եթե երկու տղամարդ ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվում են խոսել միայն իրար մեջ, ապա այդ տեղեկատվությունը սովորաբար չի հրապարակվում»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ի՞նչ են խոսել Բուդաղյանների գործարար եղբայրը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Բուդաղյանների եղբայրը Հայաստան վերադարձավ Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված ողբերգական իրադարձություններից հետո, որի ժամանակ զոհվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ Արտակ Բուդաղյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Հետաքրքրվեցինք` պահվո՞ւմ է ձեռք բերված պայմանավորվածությունը: «Այդ մասին այսքանը կարող եմ ասել»,- ասաց փաստաբանը:

Մեր հաջորդ հարցին` վերջին շրջանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մի շարք բացահայտումներ արեց նախկին մարզպետի անձի հետ կապված, որոնք ժամանակին եւ ինչ-ինչ պատճառներով կոծկվել են: Այդ բացահայտումներն անուղղակի կարո՞ղ են օգնել այս գործին, Հայկ Ալումյանն ասաց, որ ինքն արդեն այդ հայտարարությունների եւ մամուլի նույն բնույթի մի շարք հրապարակումների հետ կապված նամակով դիմել է հանրապետության գլխավոր դատախազին` խնդրելով տեղեկացնել` այդ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցե՞լ են, որեւէ քննություն կատարվե՞լ է: «Ես գտնում եմ, որ այո, այդ ենթադրյալ հանցագործությունների շարքը, որոնց մասին այժմ մամուլում հրապարակումներ են լինում, կարող են լույս սփռել նաեւ այս դեպքի վրա: Եվ եթե նույնիսկ այս դեպքի փաստական հանգամանքները պայմանավորված չլինեն նախորդ դեպքերով, ապա գոնե պայմանական ասած, Խաչատրյանների կողմին, բնութագրող հանգամանքներ որպես, կարող են նշանակություն ունենալ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031