Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հրահանգում են հակառուսական հատուկ ծառայությունները». Շանթ Հարությունյանը՝ Հրաչյա Հարությունյանի դեպքի մասին (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 13:17

«Զարմանալի զուգադիպությամբ՝ այս ողբերգությունը տեղի ունեցավ երեք գործոնների հանգամանքում. ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառք, Եվրամիություն, Մաքսային միություն քննարկումներ և գազի թանկացում»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց գրականագետ Վարդան Դևրիկյանը՝ անդրադառնալով Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարին և հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքին: Ըստ Վ. Դևրիկյանի՝ մեր ընդվզումը մենք լիովին արտահայտեցինք՝ ողջամիտ, նորմայից ավելի շատ արտահայտեցինք: Նա վտանգավոր համարեց այն, որ այս ամենը կարող է «կողի գցել», որ ավելի խիստ դատավճիռ ընդունվի Հ. Հարությունյանի նկատմամբ:

Ըստ նրա, եթե անգամ մի հայի «կանացի սպիտակեղեն» էլ հագցնեն, մեկ է՝ դրանից ՀՀ-ից ՌԴ արտագաղթը չի պակասի: Գրականագետը կարծում է, որ մենք մեր երկրում այնպիսի պայմաններ պիտի ստեղծենք, որ կրճատենք արտագաղթը:

«Հայրենակիցներ» ծրագրի մասին էլ ասաց. «ՀՀ-ից որպես բոմժ կգնա, թե իրավական երաշխիքներով, մեկ է, գնացողը գնալու է»:

«Ազգային Միացյալ նախաձեռնության» համակարգող Շանթ Հարությունյանն էլ հակադարձելով պարոն Դևրիկյանին՝ նշեց. «Հայ-ռուսական հարաբերությունների թելադրողը հայերը չեն, թելադրողը Ռուսաստանն է: Ինքը կարող է գալ մեզ ապտակել: Մեզ մի հատ ապտակել են արդեն, երբ ՀՀ իշխանություններին դրել են ռուսները: Եթե ռուսները դա անում են, նշանակում է՝ իրենք մեզ հետ հարց ունեն»:

Դառնալով այն դիտարկմանը, թե պետք է պահպանել ողջամտության սահմանը, Շ. Հարությունյանն ասաց. «Մենք չենք էլ մոտիկացել ընդվզման սահմանին: Ռուսաստանը հատուկ է էմոցիա սարքում, որ մեղքը թողնի Հայաստանի վրա:  Մտավախություն ունեմ, որ այս կենցաղային դեպքը քաղաքականացնելը վատ հետևանքների է հանգեցնելու: ՌԴ-ն այն պետությունը չէ, որ հենց այնպես վերցներ այս կենցաղային դեպքը՝ այսպիսի բան սարքեր: Ամեն ինչ հրահանգում են հակառուսական հատուկ ծառայությունները: Ես ուղղակի դիմում եմ ռուս ժողովրդին, թալեաթների ցուցակում թող չավելանան ռուս ժողովրդի ներկայացուցիչները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031