«Մեր ազատամարտիկներն այսօր շատ քիչ են մնացել, եւ նրանց 90%-ը շատ վատ, ծայրահեղ վատ պայմաններում են ապրում, իսկ հաշմանդամները բոլորը, անխտիր բոլորը վատ պայմաններում են ապրում»,- ասում էԱզատության հրապարակում արդեն մեկ շաբաթ հացադուլ անող ազատամարտի վետերան, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Նրա հետ միասին Ազատության հրապարակում գտնվող, նստացույց անող ազատամարտիկները պահանջում են օրենք ընդունել ազատամարտի վետերանների մասին, որով ոչ միայն նրանց կարգավիճակ կտրվի, այլեւ սոցիալական ապահովության խնդիր կլուծվի: «Առավոտի» հարցին՝ եթե նման օրենք ընդունվի, այն կլուծի՞ ազատամարտիկների առջեւ ծառացած խնդիրները, Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե ընդունվի օրենք կամավոր ազատամարտիկների վերաբերյալ, դա ավելի շատ դրական ազդեցություն կունենա ոչ թե մեր վրա, այլ այն սերնդի վրա, որն այսօր մեծանում է, եւ եթե պետք լինի՝ վաղը գնալու է պատերազմի: Նրանք կտեսնեն, որ օրենք կա, իրենք պաշտպանված են լինելու, մեր օրը չեն ընկնելու, որ գնալ- հաղթելուց եվ վերադառնալուց հետո չեն նստելու հացադուլի եւ նստացույցի, այլ ապահոված են լինելու»:
Հացադուլի նստած ազատամարտիկը բերեց Իրանի օրինակը. «Մի տեղ կարդացել եմ, որ իրանա-իրաքյան տասնամյա պատերազմում մեկ միլիոն զոհ է եղել երկու կողմից:
Համարենք կեսը՝ հինգ հարյուր հազարը Իրանից էր: Եթե կես միլին զոհ է եղել, ապա յոթ անգամ ավելի շատ վիրավոր եւ քսան անգամ ավելի շատ վետերան կունենան: Այդ ժամանակ իրենց կառավարությունը ստեղծեց մի կազմակերպություն եւ նախկին շահի ողջ ունեցվածքը վերածեց դրամի՝ 20 մլրդ դոլար եւ տվեց այդ կազմակերպությանը, ասեց՝ սա ձեր հիմնադրամին դուք ձեզ պահեք: Նրանք այդ գումարով կառուցեցին հիվանդանոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, բանկեր, բնակարաններ եւ այսօր խնդիր չունեն, ունեն տուն, ունեն աշխատանք… ես դա հասկանում եմ պետական մոտեցում»:
Կարդացեք նաև
Մեր նկատառմանը, որ դրան կա պարզ եւ ծեծված պատճառաբանություն՝ մեր պետությունն աղքատ է, մենք հնարավորություններ չունենք, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Նույնը արդեն եղել է, նախորդ օրը հենց այդ պատասխանը տվել է մեր վարչապետը, որը պատասխանատու է մեր երկրի հարստացման կամ աղքատացման
համար: Եթե վարչապետը հայտարարում է, որ մեր երկիրն աղքատ է, բյուջե չունենք, դա աբսուրդ է: Ուրեմն բարի եղիր՝ պատվով հրաժարական տուր, գնա, թող գա ուրիշ վարչապետ, որը կկարողանա այնպես աշխատել, որ հարստացնի երկիրը: Ի՞նչի մեր երկիրը բնական հարստություններ չունի՞… իհարկե՝ ունի, իսկ ժողովուրդը երբեւէ օգտվե՞լ է դրանից, ո՞ւր են գնում մեր հարստությունները՝ մեկ- երկու հոգու գրպանը, ինչո՞ւ է այդպես, չէ՞ որ այդ հարստությունը ողջ ժողովրդինն է»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Համարենք կեսը՝ հինգ հարյուր հազարը Իրանից էր: Եթե կես միլին զոհ է եղել, ապա յոթ անգամ ավելի շատ վիրավոր եւ քսան անգամ ավելի շատ վետերան կունենան: Այդ ժամանակ իրենց կառավարությունը ստեղծեց մի կազմակերպություն եւ նախկին շահի ողջ ունեցվածքը վերածեց դրամի՝ 20 մլրդ դոլար եւ տվեց այդ կազմակերպությանը, ասեց՝ սա ձեր հիմնադրամին դուք ձեզ պահեք: Նրանք այդ գումարով կառուցեցին հիվանդանոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, բանկեր, բնակարաններ եւ այսօր խնդիր չունեն, ունեն տուն, ունեն աշխատանք… ես դա հասկանում եմ պետական մոտեցում»:
Կարելի է պարզել թե մեր ազատամարտիկի կարծիքով որ «Շահից» ենք վերցնելու էտ գումարը: