Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինդատախազը անցնո՞ւմ է իր լիազորությունների սահմանը

Հուլիս 19,2013 12:35

«Նախաքննությունը գրեթե հրապարակային է ընթանում, բայց այստեղ շատ կարեւոր է պաշտոնական կողմը. զինդատախազ Կոստանյանն ի սկզբանե միակողմանի հայտարարություններ է անում, որոնք ուղղված են տուժող կողմի դեմ»,- այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական ելքով իրադարձությունների մասին, ասաց «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպութան ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ բանախոսի, տուժող կողմի նկատմամբ անարդարությունը զինդատախազության գործելաոճն է ընդհանրապես: Այս եզրահանգմանը տիկին Ալեքսանյանը հանգել է իրենց կազմակերպության շրջանակներում մի շարք դեպքերով իրականացրած մշտադիտարկումների արդյունքում:

Ժաննա Ալեքսանյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունները ամբողջությամբ համընկնում են Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունների հետ: «Համակարգը պաշտպանում է զինդատախազին»,- եզրակացրեց բանախոսը`նկատի ունենալով նաեւ նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որն ասել էր, թե Կոստանյանն ասում է այն, ինչը պետք է ասի: «Այս աղմկահարույց գործը, որի քննության ամբողջ ընթացքը շատ կարեւոր է, պիտի անաչառ լինի»,- ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031