Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հզորացնել սոցիալական աշխատողի դերը». Աստղիկ Մինասյան

Հուլիս 19,2013 12:29

«Միջոցառումը օրենքի նախագծի հանրային քննարկում է, այն ենթադրում է ժողովրդավարական կառավարում, այսինքն` հանրային մասնակցային կառավարում»,-այսօր «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը:

Նրա խոսքով այսպիսի քննարկումները այն հնարավոր գործիքներն են, որոնք մասնակցային կառավարումը որոշումների ընդունման փուլում դարձնում են հնարավոր, ակտուալ եւ գործնական.

«Օրենքի մշակման փուլում անհրաժեշտ է ներգրավվել հասարակությանը, օրենքի սուբյեկտները պարտադիր պետք է մասնակցեն օրենքների ընդունմանը, դա միջազգային նորմ է: Մեր երկրում կան բազմաթիվ օրենքն ամրագրող իրավական ակտեր, բայց կիրառման մակարդակում մենք դեռ սկսնակ փուլի մեջ ենք»:

Քննարկման հիմանական նպատակն է բարձրացնել օրենքի նախագծում փոփոխության հիմնական նպատակներին առնչվող իրավական հիմքերի բացերի մասին հետեւյալ հարցերի շուրջ.

. խնամակալների հիմնախնդիրների վերլուծության, պետության կողմից աջակցության, Հաշմանդամների տեղեկանքներ՝ Մեկ պատուհանի սպասարկման,

. ծառայությունների մասնագիտացման բարելավման եւ երկրում իրական սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմնման,

. անաշխատունակության վճարներից հարկեր գանձման,

. ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման շրջանակներում լիազոր մարմնի համապատասխան վարչությունների, գերտեսչությունների եւ նրանց միջեւ փոխգործակցության մեխանիզմների,

. ոլորտի կարգավորող օրենքների անհամապատասխանության հիմնախնդիրների

Տիկին Աբրահամյանի պնդմամբ, քննարկումն անմիջական, ուղղակի եւ շատ ավելի ակտիվ ձեւն է, նրանք աշխատել են թիրախավորված լսարան ունենալ: Բարձրացրած 5 ուղղությունները տարիներ շարունակ օրակարգում են եւ կառավարության տարբեր որոշումներով ամրագրված են:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի համոզմամբ, գործող սոցիալական պաշտպանության համակարգում կան մարմիններ, որոնք իրականացնում են տարբեր սոցիալական կարիք ունեցող անձանց նկատմամբ պաշտպանություն, օգնություն: Ընտանիքում կարող են լինել աջակցության կարիք ունեցող անձինք, թոշակառուներ, հաշմանդամներ, գործազուրկներ՝ սեփական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ կիրառել: Այս ուղղությամբ տարված աշխատանքները սկսել են 2010 թ.ից.

«Դրամական օգնությունն ու սոցիալական ծառայությունը պետք է տարանջատել, հզորացնել սոցիալական աշխատողի դերը, ինքնուրույնություն տալով սոցիալական աշխատանքին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031