Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե մուշուրբայի» հիմնադիր. «Եթե էսպես շարունակվի, վաղը մյուս օր պիտի ասեն, թե գյումրեցու շապխն էլ Լուժկովի գլխարկն է» (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 12:16

MUSHԻնչպես տեղեկացրել ենք, վերջերս Գյումրու Սայաթ-Նովա և Խաղաղության օղակ փողոցների խաչմերուկում տեղադրված մուշուրբայի արձանը դարձել է թունդ վիճաբանության թեմա մի շարք մտավորականների, հատկապես պատմաբանների, հայագետների շրջանակում: Նրանցից շատերը պնդում են, որ մուշուրբան արաբական ծագում ունի և չի կարող տեղադրվել Գյումրու կենտրոնում ՝ դառնալով քաղաքի խորհրդանիշը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս մասին իր կարծիքը հայտնեց նաև «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխության հիմնադիր՝ «ART» ընկերության ղեկավար Արտյոմ Թումանյանը, որն այս պահին գտնվում է Վրաստանում: « Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում չեմ, բայց ինտերնետային հրապարակումներից ծանոթանալով մուշուրբայի վերաբերյալ հնչող բացասական կարծիքներին՝ զարմացած եմ, որ շատերը, չուսումնասիրելով մուշարբայի պատմությունը, իրենց իրավունք են վերապահում քննադատել: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ նույն քննադատողները իրենց տանը ունեն Գյումրվա մուշուրբա, շատ շատերին էլ նվիրել են՝ որպես Գյումրու խորհրդանիշ: Ճիշտ է՝ մուշուրբան լայն հասկացություն է, այն պղնձե աման է, սակայն կլկլան մուշուրբան պատկանում է միմիայն Գյումրուն, քանի որ ամբողջ աշխարհում այն սարքող միակ վարպետը գյումրեցի Էդիկ Ժամակոչյանն է: Նա այսօր կենդանի լեգենդ է: Մուշուրբան և մի շարք պղնձե տարաներ, այդ թվում և կլկլանը, Հայաստանում տարածվել են 1700-ական թվականներից, այն ժամանակ մուշուրբան հասանելի չի եղել բոլորին, ունեցել են միայն աղաները:

Իսկ Սուրեն Ժամակոչյանը, գաղթելով Կարսից ու այնտեղ թողնելով իր ամբողջ ունեցվածքը, իր հետ Գյումրի է բերել միայն պղնձե տարաներ պատրաստելու գործիքները: Ի դեպ, մինչ այսօր այդ գործիքներով են նրանք պատրաստում. մի փոքր մասնիկ ավելացնելով մուշուրբայի մեջ, որը երկու կողմից անցքեր ունի. մի կողմից օդը մտնում է, մյուսից դուրս է գալիս, վարպետը ստացել է գեղեցիկ կլկլոց: Շատ կոմպոզիտորներ փորձել են նոտայագրել այդ կլկոլոցը, սակայն այդպիսի նոտաներ չեն հայտնաբերել: Երբ մուշուրբայով ջուր ես խմում, այդ կլկլոցը , կարծես, քեզ ասում է՝ ջուրդ անուշ լինի»,- ասում է Արտյոմ Թումանյանը, որն 2006 թվականին հիմնեց «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխությունը: Նրա պարզաբանմամբ , այս մրցանակաբաշխությամբ փորձել են գնահատել անվանի գյումրեցիների, ինչպես նաև քաղաքի դարդ ու ցավով ապրող մարդկանց վաստակը:

«2005 թվականին գաղափարը պատրաստ էր, սակայն մեկ տարի մտածում էինք՝ ի՞նչ իր նվիրեինք վաստակաշատ գյումրեցիներին, որ իրենց հարգված զգային: Ռիժկովի ճեմափողոցի դիմացով անցնելիս տեսա , որ կլկլան մուշուրբա էին վաճառում, ես փորձեցի վաճառողից ճշտել , որտեղի՞ց է բերվել մուշուրբան և ո՞վ է վարպետը: Սակայն ինձ պատասխանեցին, որ բերվում է Վրաստանից: Մի տեսակ կասկածելով նրանց՝ սկսեցի պրպտել ու հայտնաբերեցի, որ մուշուրբա պատրաստող կենդանի լեգենդը գյումրեցի Էդուարդ Ժամակոչյանն է՝ Սուրեն Ժամակոչյանի որդին: Ուրախությանս չափ ու սահման չկար, նույնիսկ փշաքաղվեցի՝ իմանալով, որ վարպետը գյումրեցի է: Եվ հասկացա, որ գտել եմ այն, ինչ փնտրում էի մեկ տարի շարունակ: Եվ մրցանակաբաշխությունը անվանվեց «Ոսկե մուշուրբա»: Այս մրցանակաբաշխության շնորհիվ սովորական կենցաղային առարկան դարձավ թանկարժեք նվեր, իսկ մինչ այդ վարպետը իր պատրաստած մուշուրբան ամիսներով թողնում էր խանութներում ու խնդրում, որ վաճառեին:

Այսօր մեր Գյումրու կլկլանը տեղ է գտել մի շարք երկրների նախագահների ու մեծամեծ պաշտոնյաների տներում, օրինակ՝ Պուտինն էլ ունի, ռուս պատրիարքը և համարյա բոլոր նախագահները: Բնականաբար այս մարդկանց մուշուրբա նվիրողները հասարակ մարդիկ չեն եղել, այլ հայ պատվիրակները, և ես շատ վատ եմ զգում՝ լսելով այդքան վատ կարծիքներ ու քննադատություններ մուշուրբայի մասին: Ես համարում եմ, որ կլկլան մուշուրբան գյումրիական է, և պատրաստ եմ խոնարհվել այն մարդկանց առջև, ովքեր կկարողանան շարունակել Ժամակոչյանների գործը: Եթե մենք ինքներս չգնահատենք մեր մշակութային արժեքները, կգա մի ժամանակ, երբ շատերը կասեն, թե դուդուկն էլ մերը չէ, ֆայտոնն էլ մերը չէ, շապխն էլ (գյումրեցի հին տղամարդկանց հատուկ գլխարկ, որը մեծամասամբ կրել են քաղաքի մեծահարուստները):

Եթե այդ նույն տրամաբանությամբ շարժվենք, մուշուրբան քննադատողները կասեն, որ ֆայտոնը արաբական է, շապխն էլ՝ Ստալինյան է կամ Լուժկովի գլխարկն է: Ֆայտոն էլ կարելի է համեմատել մուշուրբայի հետ, եթե ֆրանսիայում կառքն էր ընդունված, մեկ այլ տեղ՝ սայլը, Գյումրում՝ ֆայտոնն է: Այն ֆայտոնչի Գրիշի տոհմն է ստեղծել. գյումրեցի մեծահարուստները, գինետներից դուրս գալով, երկու ֆայտոնով են տուն գնացել, մի ֆայտոնը տիրոջն է տարել, մյուսն էլ՝ տիրոջ շախպը: Ես գնահատում եմ Գյումրին իր այս խորհրդանիշերով, դրանք ինձ հարկադրում են ապրել Գյումրիում, իմ քաղաքը սրբավայր է, աշխարհի ամենակոլորիտային վայրն է: Լինելով չորս երկրների պատվավոր քաղաքացի՝ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, երբեք մտքովս չեմ անցկացրել ապրել որևէ այլ տեղ: Ցանկացած մարդ, ով երբևէ կփորձի քննադատել մեր մշակութային արժեքները, թող երկար մտորի, իրեն հարց տա՝ ինքն ինչ է արել իր քաղաքի համար, որ մյուսների ստեղծածն էլ քննադատում է» ,- ասում է «Ոսկե մուշուրբայի» հիմնադիրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Մամիկոն says:

    ամեն մարդ էլ մի բան արել է էս քաղաքի համար, բայց ամենքին չէ, որ գնահատում են, ամենքը չէ, որ թմբկահարում են իրենց արածը: Իսկ քննադատողները կարծեմ նրանք են, ովքեր հենց վաստակ ունեն ու իրավունք են ձեռք բերել քննադատելու: Բարի եղեք հարգել յուրաքանչյուրի կարծիքը:

  2. Amely says:

    Ինձ մի բան ՝ հետաքրքրում, ի՞նչ մասնագետ է այն անձը, որ պատմաբաններից հետո նոր պատմություններ է պատմում մուշուրբայի մասին: Մարդը գաղթել եկել է, իր հետ բերել է իր աշխատանքային գործիքները, որոնք նրա ապրուստի միջոցն են և շարունակել է պատրաստել այն, ինչ կարող է: Դա չի նշանակում, որ դրանով մուշուրբան դրաձավ հայկական, իսկ կարսեցի վարպետը իր արտադրանքով հանդերձ՝ գյումրեցի: Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված <> ապա դա ոչ թե առանձնահատուկ գյումրվա գլխարկ է, այլ ռուսական բանակայիններից ընդօրինակած գլխարկն է. шапка-ն, որը ընդամենը տառադարձվել, դարձել է շափխա. <>-ն հնչյունափոխվել է <>-ի: Ընդհանրապես թող ամեն մարդ նախկան միտք արտահայտելն իրեն հարց տա, թե դա իր մասնագիտական ոլորտն է թե, ոչ, ու նոր մեկնաբանություններ անի …դիլետանտությունը կործանման է հասցնում որոշ դեպքերում…

  3. Արա says:

    Սա էր պակաս, որ բան խոսեր: Դու ինչ գիտես, ինչից ես խաբար: Ինչ ես անկապ բարբաջում: Դու ծովային սեզոնիդ գործերով զբաղվիր: Դու լավ կխոսես քաղաքապետարանի չկայացած ու մշտապես տագնապի մեջ գտնվող պատմաբանիկի հետ, որից նույնիսկ քաղաքապետարանում են խուսափում: Երկուսդ էլ բանից անտեղյակ, բայց խոսելու մեծ ցանկությամբ: Սազերդ առեք ու ձեզ գովեք:

  4. $$$$QS$$$$$$$NA$$$$$$$$ says:

    Քաղաքապետարանի պատմաբանի մասին էլ մի ասա.Տասը օր մանկապարտեզի տնօրենը չկա ինքը տասնմեկերորդ օրը նոր բարեհաջում է գալ մանկապարտեզ.Որտեղ էր.Կաշառք էր հավաքում ու ԱՊԱ-ի(աստված պապ ապարի)կաբինետից դուրս չէր գալիս.Տեսնես հիմա ում դեմ ինչ է կազմակերպում ՀՀ գլխավոր սապնվողը.

    • wc A-n says:

      ՀՀ գլխավոր սապնվողը շատ է այդ դիլետանտ ստախոսի համար:ինքը մանր-մունր խոսք տանող-բերող է:Բայց լրագրողի ցրուցակցի նկարը վերջն է:մենակ մուշուրբեն է պակասում…Շապխը գլխին,ֆայտոնի վրա ու գլխավորը-ՕԱԶԶԶԶԶԶԶԻԶԶԶԶԶԶՈՒՄ:

    • //??// says:

      Մի քիչ ճոխ չի լինի Ապարի համար Աստված լինելը նույնիսկ նրա համար:Ավելի լավ չի լինի ասել-Արմենի Պապա Ապարը(ԱՊԱ):

  5. AIM says:

    Հեղինակին կառաջարկեմ սրանից հետո այսպիսի միջակություններին իրեն զրուցակից չդարձնի:Ամելին շատ լավ բացատրել է ՇԱՊԽ բառի արմատը:Սա գիտի թե իրա կուռք վարդանիկը եթե դա կրում ուրեմն այդ իրը Գյումրվա է:Հարգելի Նունե զերծ պահեք մեզ այսպիսի տգիտությունից:Ազատ խոսքը չի նշանակում անգրագիտության փառաբանում և մարտնչող տգիտությանը կարծիք հայտնելու հնարավորության տրամադրում:Դուք լավ ու հետաքրքիր զրուցակիցներ եք ունեցել և ունեք:Շարունակեք նրանց հետ աշխատել:

  6. AN says:

    Դու գնա վարդանիկի բեսպռեդել բանդիտ Սպօին Քոբուլեքիում մորքուրիտ տունը պահե….ինչ գործունես մուշուրբեքի հետ?

  7. ԿԱՐԻՆԵ says:

    միշտ էլ որդերն ընտրում են հասած պտուղները, հիմար քննադատություն,որյ չեմ կարծում թե ապագայում հաշվի կառնվի հեղինակի զրուցակցի կողմից

  8. INA says:

    Ինչ եք քննադատում մեկին ով ոչինչ է,զրոյական մակարդակը որ օրվանից դարավ քննարկման ենտակա՞

  9. ANITA says:

    երեվում է մոդերատորին ել է դուր գալիս սրա հասցեին հնչեցրած վիրավորանքները,թե չե հեռացրած կլիներ վաղուց

  10. ԿԱՐԻՆԵ says:

    խորհուրդ կտայի քննադատելուց առաջ նախ զանազանել դեմքերն ու դեպքերը, իվերջո խոսում ենք մեր քաղաքի սիմվոլներից մեկի մասին,որն առավել բարձր է գնահատվել այն միջոցառումներում, որի ականատեսն են եղել գյումրեցիները տարիներ շարունակ, ասեմ ավելին երազել են ոմանք արժանանալու այս մրցանակաբաշխությանն ներկա գտնվելու հաճույքին…միթե գեղագիտական հաճույք չեք ստացել ամենամյա այս միջոցառումից՞ միթե գյումրեցին իրեն հպարտ չի զգացել մուշուրբակրի դափնին նվաճելով՞ կարծում եմ ժամանակն է կողքի դնելու սեփական ամբիցիաներն ու արժանավայել գյումրեցու կեցվածքով գնահատելու մեր քաղաքին վերաբերող արժեքները…

  11. ZORO says:

    պարզիցել պարզ է օր դու ուզեսել բան չես կրնա էնե քաղաքիդ համար գոնե լռվի ծո ամոթ է. դու քեզի ստեղից օրա մաքրես ղայդով բան կեղնի, հերիք է տուֆտես դու.հա դու հաել ծիծակ տղեքդ թողնան մենակ լոպո խոսաս

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031