Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կոպեկով խփեցին քաղաքապետի խորհրդականի գլխին (Տեսանյութ)

Հուլիս 19,2013 11:52

Այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Մի խումբ քաղաքացիներ «Վերջ գծատերերի լպիրշությանը» ցուցանակներով  նստել էին քաղաքապետարանի մուտքի մոտ:

Նրանք սկսեցին դրամապանակներից 50 դրամանոցներ  հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»: Քաղաքապետարանի դռների մոտ ակցիայի երկու մասնակիցներ նստել էին եւ ոստիկաններին տեւական ժամանակ չէր հաջողվում նրանց հանել այդտեղից: Ակցիայի մասնակիցներին տեսնելով, քաղաքապետարանից սկզբում փակեցին դռները՝ թույլ չտալով որեւէ ելումուտ: Քաղաքացիները պահանջում էին, որ տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը իջներ եւ հանդիպեր իրենց հետ: Նավասարդյանի փոխարեն ներքեւ  իջավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը (լուսանկարում): Նա սկսեց բացատրություններ տալ, թե ինչու է թանկացել տրանսպորտը, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները սկսեցին բարձր սուլել եւ 50, 20 դրամանոցներ նետել նրա վրա, մինչեւ կոպեկներից մեկը կպավ խորհրդականի գլխին: Ալբերտ Գեւորգյանը շփոթվեց, բարկացավ եւ խոսքը կիսատ թողնելով, «էս են մեր քաղաքացիները» ասելով՝ մտավ քաղաքապետարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nver says:

    20 դրամանոցը քաշ չունի. սովետական 1 ռուբլանոցներով պիտի խփեն դրանց

  2. Սոսե says:

    ուղղակի մի վճարեք ,եթե միասնական մի քանի օր չվճաեն նորից կիջեցնեն

  3. Spartak says:

    Եկեք միասնաբար չվճարենք, թե չէ կոպեկանոցով գլխին խփելս ո՞րն է:Կարծում եք խորհրդականի սրտո՞վ է թանկացումը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031