Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ծեծը «տեղին է», ՀՀԿ-ի համար պրոբլեմ չկա՞

Հուլիս 19,2013 11:39

Անդրադառնալով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին արկածներին՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «բնականաբար, մեզ համար դատապարտելի իրողության է, երբ ինչոր մեկը մյուսին ծեծում է անտեղի տեղը»։

«ՉԻ» – Փաստորեն, եթե ծեծը «տեղին է», ՀՀԿ-ի համար պրոբլեմ չկա։ Հետո՞ ինչ, որ քրեորեն հետապնդելի արարք է։ Կարեւորը՝, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը քննարկի եւ որոշի՝ տեղի՞ն է եղել ծեծը, թե ոչ։

Զուտ մարդկայնորեն այս մոտեցումն, իհարկե, հասկանալի է։

Բայց մյուս կողմից էլ՝ եթե մարդիկ որոշեն ծեծել բոլոր նրանց, ովքեր արժանի են ծեծի, կառավարության պահուստային ֆոնդի 80 տոկոսը կծախսվի գիպսի ու բինտի վրա, ԱԺ մեծամասնությունը նիստերին կներկայանա պատգարակներով, կառավարության անդամների դեմքերն էլ ծածկված կլինեն «զելյոնկայի» այնպիսի հաստ շերտով, որ Երեւանի կանաչապատման խնդիրը մասամբ լուծված կհամարվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031