Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` նախկին «Դողագործ» ԲԲԸ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին:
Գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա:
Կարդացեք նաև
ԱԻՆ