Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի եւ Քեռու փողոցներում գտնվող բնակարանների մեծ մասը վաճառվում է։ Դատելով առանձնատների շքեղությունից՝ կարելի է ենթադրել, որ մարդիկ տունը չեն վաճառում՝ ավելի լավը գնելու համար։ Պարզապես երեւանցիներն ակտիվորեն արտագաղթում են երկրից։
«Ժողովուրդ»–ի թղթակիցն արձանագրել է, որ իրար կողք կողքի գտնվող շքեղ այս առանձնատներից մի քանիսի վրա նույնիսկ այլ երկրների հեռախոսահամարներ են գրված։ Այսինքն` մարդիկ գնացել են երկրից, հասկացել, որ այլեւս չեն վերադառնալու, հիմա էլ վաճառում են իրենց ունեցած-չունեցածը՝ Հայաստանի հետ կապերը վերջնականապես խզելու համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում