Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դեմ ցուցմունք տալ դեռ ի վիճակի չէ

Հուլիս 19,2013 11:14

Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ: Հարությունյանի կինը երեկ մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռեւս ի վիճակի չէ որեւէ ցուցմունք կամ հաղորդում տալ։ «Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որեւէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորդում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռեւս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռեւս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, եւ նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»,- երեկ մեզ ասաց կինը։

Հիշեցնենք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը, երեք օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել։ Նախկին քաղաքապետն ու նրա ուղեկիցները բռնություն էին կիրառել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հոր՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի նկատմամբ։ Սարգսյանը դատարանից շտապօգնության մեքենայով նախաինֆարկտային վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031