ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչի հետեւանք էր հայ վարորդի հանդեպ նման խայտառակ վերաբերմունքը։ «Կարող է, ռուսական հասարակության մոտ նստած այլամերժության մեծ դրսեւորում էր. ի վերջո, 18 մարդ է զոհվել, նա մեղավոր է եւ իրենք այդպես են վարվում։ Ամեն դեպքում, առողջ հասարակության դրսետրում չէ։ Դրանով էլ պետք է Ռուսաստանի եւ պետական կառույցները, եւ հասարակությունը մտահոգվեն։ Բարեբախտաբար բոլորը չէ, որ այդ ձետվ են վարվում»,- ասաց Մանոյանը։
Ըստ նրա, այն, որ մարդը գնացել էր ՌԴ՝ մի կտոր հաց վաստակելու, ընդհանուր ողբերգություն է, պարզապես Հարությունյանն այդ ողբերգությունը հիմա լուսարձակի տակ է բերել։
Հայ դատի գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ նախորդ տարիներին արված որոշ սոցհարցումներ ցույց են տալիս, որ տարեցտարի Ռուսաստանի նկատմամբ վստահությունը 30-40 տոկոսով նվազել է մեր հասարակության մեջ ու դա պետք է մտահոգի ՌԴ իշխանություններին։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում