Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ մատնացո՛ւյց արեք, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է»

Հուլիս 19,2013 10:48

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Սահակյան, իշխանությունները մեկ անգամ եւս մեծ «հարված» հասցրին ՀՀ քաղաքացիներին՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելով։ Ի վերջո, սա՞ էր ՀՀԿի խոստացած «ապահով Հայաստանը»։

– Դա եղած պայմաններն են, առավել եւս, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհում որեւէ մի տեղ մատնացո՛ւյց արեք, որ այդքան էժան լինի տրանսպորտը, ինչպես որ Հայաստանում է։ Այլ բան է, որ ժողովուրդը վճարունակ չէ։ Իսկ դրա համար էլ կառավարությունը հայտարարել է՝ 2014թ. հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացումներ կլինեն, այնպես որ, չի կարելի ամեն ինչում լուն դավա դարձնել։ Բնական է, որ իշխանությունների համար ամենացանկալին կլիներ, որ երկնքից մանանա թափվեր, ու ամեն ինչ ձրի արվեր, ի՞նչ կապ ունի, որ ամեն ինչը ասվում է իշխանությունները, իշխանությունները…

– Բայց իշխանություններն են մեղավոր, որ այսօր

– Ես էլ շատ կուզենայի, որ ընդհանրապես չբարձրանա, բայց կան տնտեսական հարաբերություններ։ Այսինքն՝ ի՞նչ եք ուզում, տրանսպորտ չունենա՞նք Հայաստանում։ Ես այժմ նախանձով եմ նայում, քանի որ մինչեւ 2000թ. ոչ ավտոբուս կար, երկիրը փոսերի մեջ էր։ Իսկ հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում, որ անընդհատ խոսքը գնում է ավտոբուսների, տրանսպորտի հարցի մասին, քննարկվում է դրա թանկացման մասին… Կարծում եմ՝ Ձեր եւ ժողովրդի ցանկություններն ավելի առաջ են, քան պետության հնարավորությունները։ Դա հնարավորությունների խնդիր է, ոչ թե պետությունն է թանկացնում, այլ վիճակն այդպիսին է։ Բնական է, որ շատ ցավոտ է։ Դրա համար ճիշտ կլինի իշխանություններին գնահատականը տալ ոչ թե այդ ասպեկտով, այլ այնպես անել, որ ժողովուրդը վճարունակ լինի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031